Զաքարյան. Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը պատճառ չէ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար
100% վստահություն չկա, որ արտահերթ ընտրությունները կկայանան: Այս մասին «Հայելի» ակումբին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը:
«Այս իշխանությունները, առաջնորդվելով իրենց եսակենտրոնությամբ, պատրաստ են ցանկացած արկածախնդրության: Օգտագործելով տարբեր պատրվակներ՝ ինչպես արվեց հունվար և փետրվար ամիսներին, նրանք կարող են նույնիսկ հրաժարվել ընտրություններից: Մինչ օրս չկա օրենքով նախատեսված հայտարարություն (նախագահի կողմից - խմբ.), չկա պաշտոնական հայտարարություն և ընթացակարգը չի սկսվել: Ֆեյսբուքյան գրառումը հիմք չէ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Դա հակասահմանադրական է: Դա ավելի շուտ քաղաքական պայմանավորվածությունների արդյունք է: Սակայն Հայաստանը մի դերասանի թատրոնի վերածումն անընդունելի է: Մենք չենք կարող առաջնորդվել Նիկոլի ասածով և արածով: Նա ժամանակ է ձգում, ուզում է հասկանալ իրավիճակը, զգալ տրամադրությունները: Ընտրությունները նախաձեռնելով՝ նա փորձում է շեղել Արցախի և Հայաստանի անվտանգության հետ կապված հիմնական խնդիրներից, բոլոր ուղղություններով տիրող ճգնաժամից»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Նա հռետորական հարց ուղղեց՝ կարո՞ղ են ընտրությունները շտկել Նիկոլ Փաշինյանի ստեղծած ողբերգական իրավիճակը երկրում և դրա շուրջ: «Եթե Նիկոլն ակնկալում է հաղթել, դա կլինի վերջին ողբերգությունը ինչպես ժողովրդի, այնպես էլ պետականության համար: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է խորը մտածի, կշռի և օգնի քաղաքական ուժերին երկիրը դուրս բերել իրավիճակից: Այնուամենայնիվ, եթե Փաշինյանը հաղթի, այդ ողբերգությունից և հսկայական զոհողություններից հետո դա պետականության վերջը կլինի՝ անհասկանալի և աննկարագրելի հետևանքներով: Քանի դեռ բանը դրան չի, յուրաքանչյուր իրեն հարգող մարդ պետք է հրաժարվի նիկոլիզմից, ստորության և անպատասխանատվության ցանկացած դրսևորումից:
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կեղծեցին անցյալը, ապականեցին ներկան և այժմ հասել են ապագային»,- հայտարարեց Արտակ Զաքարյանը: Ըստ նրա՝ լավագույն ելքը կլիներ, եթե Փաշինյանը գիտակցեր այս ամենը և ճանապարհ բացեր ժամանակավոր կառավարության համար, ապա հասկանալի իրավիճակում, առանց շտապելու ընտրություններ անցկացներ:
Հարցին՝ մտադի՞ր է արդյոք ՀՀԿ-ն դիմել նախագահին՝ ընտրությունների վերաբերյալ նրա կարծիքը պարզելու համար, Զաքարյանը նշեց, որ դրա անհրաժեշտությունը չկա: Չէ որ նախագահը կարդացել է Փաշինյանի հայտարարությունը, թող արձագանքի, հավելեց Զաքարյանը: Ըստ նրա՝ հիմա Փաշինյանը պարզապես հասարակության հետ բազար է տանում: Այս սակարկման նպատակը գործընթացները շեղելու և մեղմելու փորձ է: «Իսկ նախագահին դիմելը իմաստ չունի: Դա նման է ակնհայտի մասին տեղեկանք վերցնելուն»,- նշեց Արտակ Զաքարյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 13:45
«Показания» некоторых руководителей Нагорного Карабаха Азербайджан попытается использовать в международных судебных инстанциях против Армении. Об этом заявила председатель Центра международного и сравнительного права Сирануш Саакян на обсуждении, посвященном политике армянофобии, проводимой руководством Азербайджана.
-
2025-04-22 12:37
Служба нацбезопасности Армении на запрос Sputnik Армения не стала комментировать закрытие официальных сайтов Нагорного Карабаха.
-
2025-04-22 12:35
Спикер парламента Армении Ален Симонян на заседании Национального Собрания 22 апреля спровоцировал массовую потасовку между депутатами от оппозиционного блока «Армения» и правящей партии «Гражданский договор».
-
2025-04-22 12:31
Год назад Армения и Европейский союз объявили о начале работы над новой повесткой дня партнерства Армения-ЕС, установив более амбициозные совместные приоритеты сотрудничества на всех уровнях, без дополнительных конкретных подробностей. Во всей этой информационной шумихе, распространяемой ГД и пашиняновскими пропагандистами, самым важным было то, что в Брюсселе в связи с этим четко подчеркнули, что эта новая повестка дня не связана с процессом вступления Армении в Европейский Союз.