Պեսկով․ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ռուս-հայկական հարաբերությունները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ հարցեր, Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է բանակցությունների թեմաներին, դա, իհարկե, երկկողմ օրակարգն է, միջկառավարական հանձնաժողովն ակտիվ աշխատում է, մենք սերտորեն համագործակցում ենք և՛ ԱՊՀ շրջանակում, և՛ ԵվրԱզԷՍ-ի, և՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում»,– ավելացրել է նա։
Բացի այդ, Պեսկովի խոսքով, անկասկած, քննարկվելու են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության և խաղաղ կյանքի հաստատման, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը:
Նշենք, որ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել այսօր։ Մինչ այդ նա հարցազրույց էր տվել ՌԻԱ Նովոստիին և ասել` ինչ թեմաներ է քննարկելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, խոսել է հայկական բանակում տիրող իրավիճակի մասին, անդրադարձել է ԶՈւ գլխավոր շտաբին ու ԱԺ արտահերթ ընտրություններին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.