Նախկին փոխոստիկանապետ․ Ոստիկանությանը վերածել են շնագայլերի ոհմակի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ես լինելով ոստիկանության գեներալ, չէի սպասում նման վերաբերմունք. Այն, ինչ այսօր ականատես եղանք, մի բառով կբնութագրեմ՝ ոստիկանությանը վերածել են շնագայլերի ոհմակի: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, կառավարության դիմաց «ՎԵՏՕ» շարժման կանանց ակցիայի ժամանակ նշեց նախկին փոխոստիկանապետ գեներալ Գագիկ Համբարձումյանը:
«Սա արդեն ֆունկցիոնալ պարտականությունների կատարում չի, այն դաժանությունը, որ նրանք դնում են իրենց գործողությունների մեջ, դա պարզապես անբացատրելի է: Նրանք իրենց գործողությունները չեն կարող արդարացնել հրաման կատարելով:
Իրենց ամբողջ ողբերգական ճիվաղությունը հասկանալու համար թող պատկերացնեն, որ 1915-ին թուրքական ոստիկանություն ծառայող հայերը նման կարգով շուրջկալների էին մասնակցում, բնաջնջմանն էին մասնակցում: Ոչ մի տարբերություն չկա»,-ասաց նա:
Անդրադառնլով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց համեմատել էր գելխեղդների հետ, Գագիկ Համբարձումյանը նշեց. «Գելխեղդ շները բնավորությամբ հանգիստ են, այն շներն են նյարդային ջղաձգումներ կատարում, երբ տուզիկն իրեն դնում է գելխեղդի տեղ»:
Նշենք, որ յսօր «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի մասնակիցները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան Կառավարության շենքի մոտ, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացած:
Ակցիայի մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանների շղթան և մտնել շենք, հրմշտոց սկսվեց: Կանայք նաև ձվեր նետեցին կառավարության շենքի ուղղությամբ: Ներկաները պնդում էին, որ հրել ու հարվածել են նաև լրագրողներին:
Ոստիկանների և ցուցարար կանանց միջև բախումներ սկսվեցին։ Ոստիկանները ուժ գործադրելով սկսեցին բերման ենթարկել կանանց:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կար թուրքական ֆես, որի վրա գրված էր «դուխով»: Նրանք վանկարկում են «Առանց թուրքի Հայաստան», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: