Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն են ավարտվել: Սակայն, ադրբեջանական կողմը, հետկեսօրին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն: Տեղեկությունը հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Նախնական տվյալներով` վերջինս ռազմագործողությունների մասնակիցներից է (ՊԲ զինծառայող, կամավորական, կամ պահեստազորային): Նրա ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,–ասված է հաղորդագրության մեջ:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են:
Որոնումները կշարունակվեն վաղը՝ Ջրականի (Ջաբբրայիլ) շրջանում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.