Последние новости

Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղադրվել է «Անվախ աղջկա» արձանը, որի բացումն արվել է գաղտագողի

Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղադրվել է «Անվախ աղջկա» արձանը։ Այս մասին տեղեկանում ենք փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից։

«Այսօր մի իրադարձություն է տեղի ունեցել, որն իր կատարյալ պոստմոդերնիստական ցինիզմով չէր կարող ծնվել նույնիսկ Կուստուրիցայի հանճարեղ ուղեղում...

Մինչ հարյուրավոր ոստիկաններ հրապարակում կանանց և աղջիկների թևերն էին ոլորում ու քաշքշելով տանում քաղմասեր, նույն այդ ժամանակ, այդտեղից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ, արձան է կանգնեցվել։ Արձանի բացումն արվել է գաղտագողի, առանց մամուլին և հանրությանը տեղեկացնելու։ Արձանի անունն է «Անվախ աղջիկը»», - գրել է Կարեն Վրթանեսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ