«Ժողովուրդ». ԱՌԱՋՆԱԳԾԻ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՆ ՈՒ ՊՆ-Ի ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից 6 ամիս անց Հայաստանը ապահով առաջնագիծ չունի: Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի նոր սահմանները չունեն անգամ տարրական կահավորում, հայ զինծառայողները սահմանը պահում են սարերի վրա՝ առանց խրամատների և պաշտպանվելու համար նվազագույն պայմանների:
Եվ այս իրավիճակը խոսում է Պաշտպանության նախարարության, նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանի անգործության մասին: Մասնավորապես, պատերազմի ավարտից մինչ այսօր առաջնագծում ինժեներատեխնիկական որևէ աշխատանք չի կատարվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն և հետաքրքրվել՝ ինչու առաջնագծում ինժեներատեխնիկական աշխատանքներ չեն իրականացվում, որն է այդ ամենի պատճառը: ՀՀ պաշտպանության նախարարությունից բավականին ուշացումով, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, հայտնեցին. «ՀՀ ԶՈւ նոր հետպատերազմյան բնագծերում ինժեներական աշխատանքները կատարվում են մշտապես: Աշխատանքների ընթացքը երբեմն պայմանավորված է եղանակային պայմաններով, բարձրադիր լեռնային ռելիեֆով, ձյան շերտով (մինչև 3 մ հաստության), ճահճակալած և այսօր սառած տեղամասերով»:
Այսինքն՝ ըստ էության, Պաշտպանության նախարարությունը ևս հաստատում է, որ առ այսօր առաջնագծի կահավորման համար որևէ աշխատանք չի կատարվել, քանի որ 500 կմ-ից ավել առաջնագիծը հիմնականում ցուրտ բնակլիմայական պայմաններում է, բարձրադիր լեռնային ռելիեֆով»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.