Զոհերի նույնականացման` արտերկրում և ՀՀ-ում արված ԴՆԹ-ի արդյունքները նույնն են
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատեց` զոհված զինծառայողների աճյունների և մասունքների ԴՆԹ փորձաքննություն նաև դրսում է արվում` ծնողներն են նման ցանկություն հայտնում և նախաձեռնում։ Կառավարության նիստից հետո Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման դեպքերը շատ չեն, սակայն դա մարդու իրավունքն է։
Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ կան ծնողներ, որոնք չեն վստահում մեզ մոտ իրականացվող փորձաքննությանը և նմուշներն ուղարկում են արտերկիր։
«Մենք որևէ խնդիր չունենք այս առումով։ Ավելին, մենք ևս աջակցում ենք, որպեսզի ամբողջ պրոցեսն արագությամբ կազմակերպվի։ Մինչ այս պահն արտերկրում և մեր երկրում իրականացրած փորձաքննությունների արդյունքներն իդենտիկ նույնն են եղել»,–ասաց նախարարը։
Նշենք, որ առողջապահության նախարարությունը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր` մարտի 31-ի դրությամբ կատարվել է 3723 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն օրվա դրությամբ առկա է 238 մարմնի և մասունքի փորձանմուշ, որոնք պետք է անցնեն հետազոտություններ։
ՊՆ–ն էլ իր հերթին հայտնել էր, որ մարտի 31-ի դրությամբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հաշվառվել է 3049 զոհված անձ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).