Последние новости

Մահացել է գեղանկարիչ Արմեն Աթայանը

Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Արմեն Աթայանը։ Հայաստանի նկարիչների միությունից տեղեկանում են, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլ 9-ին:

Արմեն Աթայանը ծնվել է 1922 թվականին:

1941 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1952 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը: 1954 թվականից ստեղծագործել է Կիևում, 1965 թվականից՝ Երևանում, դասավանդել ԵԳԻ-ում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-1945)։

Հեղինակ է բնանկարների, դիմանկարների և նատյուրմորտների, որոնց բնորոշ է քնարական պայծառ երփնագիրը։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ուկրաինայում (1963, 1964, 1965), Երևանում (1968)։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ