Արա Աբրահամյանը փակ հանդիպումներ է ունենում Հայաստանում
Այդ մասին պիտի երկար խոսեմ, բայց ոչ հիմա։ Այս մասին News.am-ին ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, որի ընթացքում հնչած հարցերը, ըստ մամուլի, նախապես բաժանված են եղել, իսկ գրեթե բոլոր մասնակիցները «Հայ իրավաբանների ասոցիացիայի» անդամներ էին։
Աբրահամյանն արդեն մի քանի օր Հայաստանում է, երեկ հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ, իսկ այսօր Գրողների միությունում փակ հանդիպում էր կազմակերպված։ Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանը ցանկություն է հայտնել մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին, սակայն ինչ ձևաչափով ու որ ուժերի հետ, առայժմ հայտնի չէ։ «Իմ անձնական մասնակցության մասին ես շատ շուտով կասեմ՝ որոնք են իմ քաղաքական ուժը, որոնք են ֆինանսական, ինչ ծրագրեր ունեմ, ում հետ ինչ պայմանավորվածություն ունեմ և ինչ թիմ ունեմ»,- նախօրեին հայտարարել էր նա։
Հավելենք, որ 2015–ին ևս Ռուսաստանի հայերի միության նախագահը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել, որոշել էր կուսակցություն ստեղծել՝ փաստելով. «Ձեզ չթվա, թե ես գործ չունեմ, անելիք չունեմ, դրա համար եմ նման բան նախաձեռնել: Ձեր երևակայությունը չի բավարարի պատկերացնելու, թե որքան գործ ունեմ անելու»։ Սակայն նա այդպես էլ կուսակցություն իր դեմքով չստեղծեց, իսկ ընտրություններին էլ չմասնակցեց։ Այս անգամ էլ դեռևս հստակություն չկա, թե այս քաղաքական գործընթացներին ինչ չափով մասնակից կդառնա նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.