ՄԻԵԴ-ը վճռել է, որ պարտադիր պատվաստումները չեն հակասում մարդու իրավունքների մասին օրենքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել, որ պարտադիր պատվաստումները չեն հակասում մարդու իրավունքների մասին օրենքին և կարող են անհրաժեշտ լինել ժողովրդավարական հասարակություններում: Որոշումն ընդունվել է չեխ ընտանիքների կողմից երեխաների պարտադիր պատվաստումների վերաբերյալ դատարան ներկայացված բողոքի քննարկման ավարտից հետո:
«Այս միջոցները կարելի է որպես ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ համարել»,- ասված է դատարանի որոշման մեջ:
Չնայած որոշումը չէր վերաբերում COVID-19-ի դեմ պատվաստանյութին՝ փորձագետները կարծում են, որ այն կարող է հետևանքներ ունենալ վիրուսի դեմ պատվաստանյութերի արշավի վրա, հատկապես՝ նրանց համար, ովքեր դեռ հրաժարվում են դրանից:
Որոշումը «հաստատում է COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստումների հնարավորությունը ներկայիս համավարակի պայմաններում»,- AFP-ին ասել է ՄԻԵԴ-ի մասով մասնագիտացած իրավաբան փորձագետ Նիկոլաս Էրվյեն:
ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշվում էր, որ Չեխիայի առողջապահական մարմինների կողմից իրականացվող պարտադիր պատվաստանյութերը համապատասխանում են երեխաների «լավագույն շահերին»: «Նպատակը պետք է լինի այն, որպեսզի յուրաքանչյուր երեխա պաշտպանված լինի լուրջ հիվանդություններից պատվաստումների կամ կոլեկտիվ իմունիտետի միջոցով»:
Դատարանը որոշել է, որ Չեխիայի առողջապահական քաղաքականությունը չի խախտում անձնական կյանքը հարգելու իրավունքի մասին 8-րդ հոդվածը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն: Չեխիայի օրենսդրության համաձայն՝ երեխաները պետք է պատվաստվեն ինը հիվանդությունների, այդ թվում՝ դիֆթերիայի, պրկախտի, կապույտ հազի, հեպատիտ B-ի և կարմրուկի դեմ:
Գործը դատարան էր փոխանցվել ընտանիքների կողմից, որոնք տուգանվել էին կամ ում երեխաներին թույլ չէին տվել մանկապարտեզ մուտք գործել՝ պատվաստումների հետ կապված պարտավորությունների չկատարման համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 17:45
Азербайджан пока не дал официального ответа на предложения Армении по разблокированию коммуникаций в регионе. Об этом в ответ на вопрос корр. Арменпресс заявил на брифинге секретарь Совета безопасности Армении Армен Григорян.
-
2025-06-13 17:43
Израиль нанес очередной удар по городу Тебриз, расположенному на северо-западе Ирана, передает РИА Новости со ссылкой на иранское агентство Nour News.
-
2025-06-13 17:41
Баку еще не отреагировал на данные о нарушениях перемирия со стороны азербайджанских ВС, переданные Арменией, сказал секретарь Совбеза Армен Григорян журналистам на полях форума APRI в Ереване.
-
2025-06-13 17:39
Удары Израиля по жилым районам Тегерана привели к гибели не менее 78 человек, еще 329 пострадали. Об этом сообщает агентство Fars.