Զելենսկի․ Դոնբասում իրավիճակն իսկապես սրվել է
Դոնբասում իրավիճակն իսկապես սրվել է, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հավելելով, որ ուկրաինացի զինվորներին կրակում են դիպուկահարները: Նա ընդգծել է, որ ուկրաինական բանակը պատասխանում է հրաձգությանն իր դիրքերից, հայտարարել է Novosti.ua-ն:
«Իսկապես, կա իրավիճակի սրում Դոնբասում: Մենք բոլորս տեսնում ենք՝ ե՛ւ մարտիկները, ե՛ւ հրամանատարները: Հասկանում ենք, որ մեր տղաների ուղղությամբ կրակում են դիպուկահարները... Զինվորականներն անում են ամեն ինչ պետությունը պաշտպանելու և հրադադարի ռեժիմը պահպանելու համար: Հասկանում ենք, որ եթե թիրախավորում են մեր մարտիկներին և կան զոհեր, ապա բանակը պատասխանում է»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ Դոնբասում իրավիճակը սկսել է սրվել 2021 թվականի սկզբում: «Եթե հուլիսից մենք տեսնում էին, որ հրադադարի ռեժիմը գործում է, երբեմն ուրախանում էինք վիրավորների թվի կրճատման առնչությամբ, ապա այս տարվա սկզբից կա 26 զոհ»,-ընդգծել է Զելենսկին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).