Последние новости

Ինքնաթիռը եկավ առանց գերիների

Ադրբեջանից հայ ռազմագերիներ այսօր չեն վերադարձել։ Ինքնաթիռը եկել է առանց գերիների։ Տեղեկությունը հայտնեց «Էրեբունի» օդանավակայանում այս պահին գտնվող Sputnik Արմենիայի թղթակիցը։

Կառավարությունում եղած մեր աղբյուրի տվյալներով` ինքնաթիռով Երևան է եկել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

«Էրեբունի» օդանավակայանում հավաքված գերիների ծնողների մոտ խուճապային տրամադրություն է։ Նրանց մի մասը հայտարարեց, որ գնում են ՊՆ շենքի մոտ, մյուս կեսը պահանջեց գնալ դեպի կառավարության շենք` բողոքի ակցիաներ իրականացնելու։

Ավելի վաղ պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ