ՊՆ շենքը շարունակվում է շրջափակված մնալ․ լուսանկարներ
Պաշտպանության նախարարության շենքի մոտ, որն երեկ առավոտից շրջափակված է անհետ կորած զինծառայողների հարազատների կողմից, ժամանել են բարձրաստիճան ոստիկաններ, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից։
Ոստիկանները բանակցում են հարազատների հետ, որպեսզի նրանք բացեն շենքի մուտքերը, սակայն դեռ անարդյունք։ Մեր թղթակցի խոսքով՝ իրավիճակը տեղում բավականին լարված է, զինվորականների հարազատները պատրաստ են ռադիկալ քայլերի դիմել։ ՊՆ շենքից որոշ աշխատակիցներ փորձել են դուրս պրծնել՝ պատերի վրայից թռնելով, սակայն զինվորականների հարազատները թույլ չեն տվել ու փակել են բոլոր հնարավոր ելքերը։
ՊՆ աշխատակիցներից մեկը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իրենք հուսահատ վիճակում են։
«Ոչ մի տարբերակ չունենք այստեղից դուրս գալու։ Ուտելիքն արդեն վերջանում է», - ասաց նա։
Գլխավոր շտաբի աշխատակիցներից մեկն էլ Sputnik Արմենիային փոխանցեց, որ իրենք հուսահատ վիճակում են։
«Ինչ ունեինք՝ կերել ենք, անգամ քաղցրավենիքը։ Չգիտենք՝ ինչ է լինելու վերջում։ Բոլորս լարված սպասում ենք», - ասաց նա։
Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ առավոտվանից շենքի մուտքերն ու ելքերը փակ էին պահում անհետ կորած զինծառայողների ծնողները, ժամեր առաջ նրանց են միացել նաև ռազմագերիների հարազատները։ Վերջիններս այստեղ էին եկել այն բանից հետո, երբ նախապես հայտարարված ռազմագերիների վերադարձը հետաձգվել էր։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.