ՊՆ-ի մուտքերն ու ելքերը շարունակում են փակ մնալ
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու երեկ ուշ երեկոյան նրանց միացած ռազմագերիների հարազատները շարունակում են շրջափակած պահել ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական տարածքը, որտեղի աշխատակիցներն արդեն 24 ժամ չեն կարողանում դուրս գալ։
Ինչպես հայտնում է տեղից Sputnik Արմենիայի թղթակիցը, երեկ կեսօրից ելքերն արգելափակված են թե՛ ավտոմեքենաների, թե՛ հետիոտների համար։
Գիշերը ՊՆ-ի մոտ անցկացրած մարդկանց խոսակցությունների համաձայն՝ վարչական համալիրի տարածքից (կամ տարածք) միայն ուղղաթիռ է թռել։
Հիշեցնենք, որ ռազմագերիների հարազատները ՊՆ էին եկել այն բանից հետո, երբ նախապես հայտարարված ռազմագերիների վերադարձը հետաձգվել էր։
ՊՆ աշխատակիցներից մեկն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իրենք հուսահատ վիճակում են։
«Ոչ մի տարբերակ չունենք այստեղից դուրս գալու։ Ուտելիքն արդեն վերջանում է»,- տեղեկացրել էր նա։
Հավելենք, որ երեկ պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.