Последние новости

Ներկայացուցիչների պալատի անդամները սկսել են կոչ անել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ներկայացուցիչների պալատի անդամները ստորագրահավաք են սկսել երկկուսակցական նամակի տակ, որով նախագահ Ջո Բայդենին կոչ են անում միանալ Կոնգրեսին` ապրիլի 24-ի իր հայտարարության մեջ Հայոց ցեղասպանությունը հստակ և ուղիղ ճանաչելու հարցում:

Նամակում նշված է, որ մինչ ամբողջ աշխարհի առաջնորդները ճանաչել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, Միացյալ Նահանգների նախագահը տասնամյակներ շարունակ լռում էր: «Մենք միանում ենք հպարտ ամերիկահայ համայնքին և բոլոր նրանց, ովքեր սատարում են ճշմարտությունն ու արդարությունը, և ձեզ խնդրում ենք ապրիլի 24-ի ձեր հայտարարության մեջ հստակ և ուղիղ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք գիտենք, որ սա մի խնդիր է, որին դուք լավ ծանոթ եք Սենատում և փոխնախագահի պաշտոնում ձեր աշխատանքի տարիներից:

Պարոն նախագահ, ինչպես ասել էիք անցյալ տարի ապրիլի 24-ի ձեր հայտարարության մեջ. «Լռությունը հանցակցություն է»: Հայոց ցեղասպանության պատմական փաստի վերաբերյալ Միացյալ Նահանգների ամոթալի լռությունը չափից ավելի երկար է տևել, որին անհրաժեշտ է վերջ տալ: Մենք ձեզ կոչ ենք անում կատարել ձեր պարտավորությունները և ճշմարտությունն ասել»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 38 սենատորներ կոչ են արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ