Արմեն Սարգսյան․ Արտահերթ ընտրությունները երկիրը ճգնաժամից դուրս չեն բերի
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն արտահերթ ընտրություններում քաղաքական, տնտեսական, սոցիալական և ամենակարևորը` բարոյահոգեբանական ճգնաժամից երկիրը դուրս բերելու գործիքակազմ չի տեսնում։ Նա իր այս կարծիքը հայտնել է Sputnik Արմենիային տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե որքանով է նպատակահարմար ընտրություններ անցկացնել և դրանից հետո միայն սահմանադրական բարեփոխումները անել։
Նրա խոսքով՝ քաղաքական ցանկացած գործընթաց ունի իր տրամաբանությունը։ Տվյալ դեպքում տրամաբանական է այն կարգը, որով նախ իրականացվում են համակարգային բարեփոխումներ, ինչը զգալի որակական և քանակական ռեսուրսներ է պահանջում։ Միայն այդ բարեփոխումների արդյունքում, ներառյալ Սահմանադրության փոփոխությունը, կարելի է անցկացնել ընտրություններ, որոնք բովանդակային բնույթ կունենան։
«Հակառակ դեպքում կստացվի` մենք ընտրություններն անցկացվում են զուտ հանուն ընտրությունների։ Ես դրանում չեմ տեսնում երկիրը քաղաքական, տնտեսական, սոցիալական և ամենակարևորը՝ բարոյահոգեբանական ճգնաժամից դուրս բերելու գործիքակազմ։ Չէ՞ որ հենց դա է մեր խնդիրը՝ վերագործարկել պետությունն ու ազգը։ Եվ մեր բոլոր գործողությունները, իմ կարծիքով, պետք է ուղղված լինեն այդ խնդրի լուծմանը», - նշեց Սարգսյանը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի նախատեսած սահմանադրական բարեփոխումներին, մասնավորապես կիսանախագահական կառավարման համակարգին վերադառնալուն` նախագահն ընդգծեց, որ ողջունում է համակարգային փոփոխություններին միտված ցանկացած նախաձեռնություն: Այս համատեքստում նա հիշեցրեց իր իսկ խոսքերն այն մասին, որ դեռևս 2015-ին գրված գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս պետական կառավարման հավասարակշռված համակարգ ստեղծել։ Նրա խոսքով՝ իրական ժողովրդավարությունը մեծամասնության կամ փոքրամասնության իշխանություն չէ, այլ իշխանության հավասարակշռված համակարգ, որը պետք է ճիշտ և արդյունավետ կառավարի համազգային ներուժը։ Սակայն Հայաստանում այժմ իշխանության առյուծի բաժինը պատկանում է կառավարությանը՝ ի դեմս վարչապետի, իսկ մյուս ինստիտուտները զրկված են իշխանության զսպման լուրջ մեխանիզմներից։ Ինչ վերաբերում է կիսանախագահական կառավարման ձևին վերադառնալուն, ՀՀ նախագահն ընդգծեց, որ կարևորը ոչ թե ձևն է, այլ այն, թե ինչ բովանդակությամբ կլցվի այն։
«Կառավարման ներկա ձևն իր ֆորմալ հատկանիշներով այնքան էլ վատը չէ և շատ ոգեշնչող է հնչում՝ խորհրդարանական հանրապետություն։ Բայց երբ սկսում ենք վերլուծել դրա կառուցվածքը, տեսնում ենք, որ այն հեռու է պառլամենտարիզմից։ Դրա վառ ապացույցը գործող Սահմանադրությունն է։ Դրա համար, եթե խոսքը բովանդակային բարեփոխումների մասին է, ես դրա կողմնակից եմ, իսկ եթե ամեն ինչ տեղի ունենա «գումարելիների տեղափոխության» բանաձևով, ապա, ինչպես հայտնի է, գումարը չի փոխվի», - ասաց նա։
ՀՀ նախագահը մատնանշեց այն խնդիրները, որոնց լուծմամբ պետք է զբաղվի ընտրություններում հաղթած քաղաքական ուժը կամ ուժերը։ Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրը պետության կենսունակության վերականգնումն է ու ճանապարհային քարտեզի ձևավորումը, որը թույլ կտա սկսել ազգային ու պետականաշինության բովանդակային գործընթացը:
«Առանձին խնդիրներ առաջանում են և մշտապես են առաջանալու, քանի դեռ գլխավոր խնդիրների լուծումները չեն գտնվել։ Հայաստանն ու հայ ազգը բացարձակապես ապակողմնորոշված են, և դա օբյեկտիվ է, չէ՞ որ չկա ո՛չ առաքելություն, ո՛չ ապագայի տեսլական, ո՛չ էլ տարածաշրջանում ու աշխարհում սեփական տեղն ունենալու ընկալում։ Այդ պատճառով մենք ապրում ենք հրդեհից հրդեհ ու անընդհատ մտածում ենք, թե ինչու են այդ հրդեհներն առաջանում ու ինչպես դրանք մարենք», - նշեց Սարգսյանը։
Նախագահը կարծում է, որ գոյության նման փիլիսոփայությունը կործանարար է ու տանում է դեպի անդունդ, պետք է գոյատևման ռեժիմից անցնել կանխարգելիչ արարման ռեժիմի: Նշանակում է` Հայաստանը պետք է իմանա, կարողանա կանխատեսել և կանխել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սպառնալիքները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 15:07
Церковь мешает премьеру Николу Пашиняну превратить Армению в "Западный Азербайджан". Об этом бывший вице-спикер парламента Армении, представитель РПА Эдуард Шармазанов заявил в соцсети.
-
2025-06-09 15:06
Руководитель парламентской фракции "Армения" Сейран Оганян подтвердил, что их политсила готова в разумные сроки предоставить недостающие подписи 28 депутатов для инициирования в Национальном Собрании процедуры импичмента премьер-министру РА Николу Пашиняну.
-
2025-06-09 15:05
По результатам исследований, проведенных с целью строительства в Армении нового атомного энергоблока, будет уточнена его модель, учитывающая как особенности армянской энергосистемы, так и вопросы мощности и структуры финансирования. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения годового отчета «Об исполнении государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 9 июня министр территориального управления и инфраструктур Давид Худатян.
-
2025-06-09 14:31
Иеромонах Асохик Карапетян заявил, что против Армянской Церкви готовится террор на государственном уровне, а компетентные органы бездействуют.