Последние новости

Ուկրաինային հարկ է սպասել Ռուսաստանի հետ ռազմական առճակատման սրմանը

Ուկրաինային հարկ է Ռուսաստանի հետ ռազմական առճակատման սրման սպասել: Այս մասին LB.ua-ին տված հարցազրույցում ասել է նախագահական գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այժմ երկրի նախագահը մշտական բանակցություններ է վարում արտասահմանյան գործընկերների հետ սրման շուրջ և անընդհատ նրանց տեղեկացնում է իրավիճակի մասին: «Ցավոք, հարկ է (ակնկալենք ռազմական առճակատման սրացում): Եվ այս տեղեկությունները, այսպես ասենք, առկա է ուկրաինական համապատասխան կառույցներում: Մեր աշխատանքում մենք նույնպես օգտվում ենք դրանց տեղեկատվությունից և ահսցնում ենք այն մեր գործընկերներին:

Մասնավորապես, Ուկրաինայի սահմանների մոտ իրավիճակի սրումից հետո նախագահ Զելենսկին արդեն հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Զելենսկին ոչ միայն տվյալներ է փոխանակել այս առաջնորդներից յուրաքանչյուրի հետ, այլ նաև աջակցության հստակ և ժամանակին ազդանշաններ է ստացել»,- ասել է Իգոր Ժովկվան:

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Ժովկվան, աշխարհն այժմ թույլ չի տա Ռուսաստանին լայնամասշտաբ պատերազմ սկսել Ուկրաինայի տարածքում, ինչպես դա տեղի ունեցավ Վրաստանի հետ 2008 թվականին: «Այդ ժամանակ աշխարհը «քնած մնաց»: Այժմ Ուկրաինայի մարտական պատրաստվածության վիճակը և մեր գործընկերների քաղաքական պատրաստվածության մակարդակն ավելի լավն են, քան 2014-ին»,- կարծիք է հայտնել դիվանագետը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ