Մինչև տղաները չվերադառնան, ճանապարհները չեն բացվի
Պատերազմից հետո Խծաբերդից գերեվարված շիրակցիների հարազատները շարունակում են փակ պահել Երևան–Գյումրի ավտոճանապարհը, ինչպես նաև Գյումրու երկաթգծի Իսահակյան-Բայանդուր հատվածը։ Նրանք իշխանություններից հստակ պատասխան են պահանջում, թե երբ են վերադարձնելու իրենց հարազատներին։
News.am-ի հետ զրույցում ռազմագերիներից մեկի մայրը, որի անունը չենք հրապարակում, ասաց, որ իրենք վրդովված են, խաբված են զգում նախօրեից, երբ լուր տարածվեց, թե գերիներին են վերադառնում, բայց ի վերջո օդանավը վայրէջք կատարեց դատարկ՝ առանց գերիների։
«Մենք բոլորս գնացել էինք օդանավակայան, այնտեղ իմացանք, որ 34 գերի է գալու, որից 28-ը՝ Շիրակի մարզից։ Հետո երբ չեկան, գնացինք ՊՆ, ոչ մեկ չդիմավորեց, եկանք ու փակեցինք ճանապարհները։ Ինչո՞ւ խաբեցին։ Հիմա մինչև տղաները չվերադառնան, ճանապարհները չեն բացվի։ Ինչ ձևով ուզում են՝ թող բերեն»,- ասաց նա՝ նշելով, որ փակել են բոլոր գլխավոր ճանապարհները, մինչև անգամ երկաթգիծը։
Հիշեցնենք՝ գերիների հարազատները առավոտից փակել էին Երևան–Գյումրի ավտոճանապարհը և պահանջում են ստույգ պատասխան տալ, թե ինչու երեկ այդպես էլ չվերադարձան ռազմագերիները, որի մասին նախապես հայտարարվել էր։
Նախօրեին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել էր, որ գերիներ են վերադառնում Ադրբեջանից, սակայն թիվ չէր նշվել։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ օդանավը եկել է Երևան առանց գերիների: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։
«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, և հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.