Հարազատները ներս մտան ՊՆ շենք, սակայն դարպասները շարունակում են փակ պահել
Պաշտպանության նախարարությունն ընդունել է անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատների պահանջը. Նրանք քիչ առաջ ներս մտան շենք՝ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպման նպատակով։
Չնայած այն հանգամանքին, որ նրանց պահանջը կատարվել է, այնուամենայնիվ, նախարարության դարպասները շարունակում են փակ պահել ցուցարարները։
Ավելի վաղ ՊՆ շենքից դուրս էր եկել ոստիկանապետ Վահե Ղազարյանը և ասել, որ ԳՇ պետը պատրաստ է ընդունել անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատներին, սակայն առանձին խմբերով, ինչին չէին համաձայնել վերջինները։
Որոշ ժամանակ անց, նրանց հետ պայմանավորվածություն ձեռքբերվեց և նրանք մտան նախարարություն։
Հիշեցնենք՝ նախօրեից անհետ կորածների հարազատները փակ են պահում ՊՆ շենքի մուտքը։ Նրանք պահանջում էին հանդիպում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։
Երեկ երեկոյան նրանց միացան նաև գերիների հարազատները, որոնք տեղեկություն էին ստացել, որ իրենց որդիները վերադառնալու են ռուսական խաղաղապահ զորքի հրամանատար Ռուստամ Մուրադովին Բաքվից Երևան տեղափոխող օդանավով, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ օդանավով Երևան է ժամանել միայն Մուրադովը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ նախատեսվում է գերիների վերադարձ, մինչդեռ Ռուստամ Մուրադովը «Հրապարակ»-ի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ գերիների վերադարձ պլանավորված չի եղել, իսկ իր այցը պլանավորված, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.