ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՔ-ՈՒՄ ԻՍՊԱՌ ՉԵՂԱՐԿԵ՞Լ ԵՆ
Ներողություն են խնդրում սխալի համար… ՍԴ անդամների ընտրության հարցում։ Ի՞նչ է սա. ցինիզմ, անբարոյականություն, լկտիություն, անամոթություն, թե՞ անխղճություն։ Իսկ գուցե անհուսալի պողոսների առջև ինքնագովազդի, Փաշինյանի կողմից միավորներ վաստակելու, կուսակցական ցուցակում իրենց տեղն ապահովելու առի՞թ: Կամ այդ ամենը՝ միասին վերցրած…
Իշխանության ճյուղերի տարրական զատվածության և իշխանության մի ճյուղի՝ օրենսդիրի կողմից մյուսի՝ դատականի վրա ճնշման անթույլատրելիության մասին խոսելն անգամ անհարկի է։ Դա նորմա է դարձել 2019 թվականի մայիսի 20-ից, այն պահից ի վեր, երբ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանների մուտքերը, այն էլ անձամբ վերահսկելով գործընթացը…
Խոսքը հիմա ավելի շատ հարցի բարոյական կողմի մասին է. երբ երկրի ու ժողովրդի վերապրած ողբերգության խորապատկերին իմքայլականները բաց չեն թողնում շահաբաժիններ վաստակելու չնչին իսկ հնարավորությունը։ Այս անգամ առիթ դարձավ ՍԴ որոշումը Հիմնական օրենքին Քր.օր.-ի 300.1 հոդվածի անհամապատասխանության վերաբերյալ և թեպետ ուշացումով, բայց այդուհանդերձ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ այդ հոդվածով քրեական հետապնդման դադարեցումը:
Երբ ԱԺ-ում մի քանի ագրեսիվ ելույթներից բացի ոչնչով չմտապահված Արուսյակ Ջուլհակյանը ապրիլի 7-ին 24news.am-ին տված հարցազրույցում հայտարարեց, թե անձնական ողբերգություն ու ցավ է ապրում այն պատճառով, որ Հայաստանի դատարանները զբաղված են ոչ թե արդարադատություն իրականացնելով, այլ էզոթերիկայով, մտածեցինք՝ իսկ ուրիշ ի՞նչ կարելի է սպասել նրանից։ Նա անձնական ողբերգություն ու ցավ է ապրում բնավ ոչ այն պատճառով, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց Մայրության և գեղեցկության օրը ակցիա իրականացնող կանանց նկատմամբ։ Անձնական ողբերգություն ու ցավ է ապրում ոչ այն պատճառով, որ մենք կորցրեցինք երիտասարդ տղաների մի ամբողջ սերունդ, Արցախը, հազարավոր ընտանիքներ դեռ փնտրում են իրենց հարազատներին, սպասում գերությունից նրանց վերադարձին, հույս փայփայում գոնե նույնականացնել ԴՆԹ-ն, որ հողին հանձնեն մասունքները։ Իսկապես, իսկ ուրիշ ի՞նչ կարելի է ակնկալել նրանից. սույն տիկինը փաստորեն փորձում է, անտեսելով բարոյականության բոլոր նորմերը, իր համար տեղ ապահովել նախընտրական ցուցակում։ Տեղ, որը, ըստ շրջող խոսակցությունների, դեռևս մեծ հարցականի տակ է։
Սակայն երեկ արդեն ԱԺ պաշտպանության եվ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հնչեցրեց դիրքորոշում, որն ի ցույց դրեց իշխանության հետևողականությունը այդ հարցում։ Ճեպազրույցի ժամանակ Քոչարյանը հայտարարեց, որ իրենք, լինելով իշխանության ղեկին, ընտրել են Սահմանադրական դատարանի սխալ անդամներ և... ներողություն խնդրեց իր կայացրած սխալ որոշման համար։ Սա այն նույն Քոչարյանն է, որը, հիշեցնենք, դեկտեմբերի 8-ին՝ կապիտուլյացիայի խայտառակ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց ԱԺ ամբիոնից հայտարարեց Ադրբեջանի հետ երկխոսություն սկսելու անհրաժեշտության մասին։ «Պարտվել ենք թե՛ ռազմի դաշտում, թե՛ բարոյապես, թե՛ հոգեպես։ Պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ դա ծանր լինի։ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է փոխել սպասվող հեռանկարները»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
300.1 հոդվածի վերաբերյալ ՍԴ-ի որոշման առնչությամբ իշխող ուժի ներկայացուցիչների մեկնաբանությունները քննադատության չեն դիմանում և բացահայտում են Սահմանադրական դատարանի կազմափոխման իրական դրդապատճառները 2020 թվականի ապօրինի սահմանադրական փոփոխությունների միջոցով, համարում է սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը: Նրա խոսքերով՝ ՍԴ «սխալ» դատավորների մասին Ա.Քոչարյանի արտահայտությունը լոկ նեղ անձնական գործունեության հերթական դրսևորումն է. «Այսինքն, այս կամ այն դատավորի ընտրությունը սխալ է, եթե կոնկրետ գործով այդ դատավորն իրենց համար ոչ ցանկալի որոշում է կայացնում։ Այլ կերպ ասած՝ դատավորներ ընտրելով կամ հակաիրավական եղանակով հեռացնելով, իշխող ուժը փորձում է բացառապես միջամտել կոնկրետ գործով արդարադատության իրականացմանը»։
Սակայն, ըստ Մելոյանի, ամենազարհուրելին նույնիսկ դա չէ, այլ «այն, որ Արցախի 70%-ը տանուլ տված, Շուշին և Հադրութը կորցրած, շուրջ հինգ հազար զոհ, հազարավոր անհետ կորած ու գերևարված, տասնյակ հազարավոր փախստական և վիրավոր ունեցող իշխանության որևէ ներկայացուցիչ վերջին հինգ ամսում գեթ մի անգամ հրապարակային կերպով չի ընդունել իր մեղավորությունը և ներողություն խնդրել հայ ժողովրդից»։ Այն ժողովրդից, որի «վերջին երեսուն տարվա արյան գնով պայքարն ամենաանտաղանդ ձևով անէացրեց» այս իշխանությունը։ Դրա փոխարեն՝ ՍԴ որոշումից հետո բազմաթիվ ներկայացուցիչներ շտապում են ներողություն խնդրել «սխալ դատավորների» ընտրության և Ռոբերտ Քոչարյանի գործի կարճման համար։ Ինչպես ասում են՝ ո՜ւր էր թե այդքան ջանքերն ուղղեիք խաղաղ հունով։ «Եթե իշխող ուժն իր քաղաքական հակառակորդների նկատմամբ գործեր կարելու, նրանց կալանավորելու և հետախուզելու ջանասիրությամբ վարեր պետականամետ քաղաքականություն՝ առաջնորդվելով Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի պաշտպանությամբ, հնարավոր է չկանգնեինք կոտրված տաշտակի առջև՝ ունենալով այն ինչ ունենք»,- փաստում է Մելոյանը:
Ակնհայտ է, որ ՍԴ-ն դեռ երկար ժամանակ հանգիստ չի տա իմքայլականներին։ Ոմանք այսօր էլ առճակատ հռետորական հարց են տալիս. իսկ մեր ինչի՞ն է պետք է այնպիսի ՍԴ-ն, որը չի կատարելու իր հիմնական առաքելությունը՝ ապահովելու ժողովրդավարությունը։ Ակնհայտ է նաև, որ «ժողովրդավարության ապահովման» տակ «ժողովրդավարության բաստիոնում» հասկանում են բացառապես իշխանության ցանկությունների կատարումը բոլորի, լինի դա դատարանի, թե ցանկացած այլ կառույցի կողմից։ Մյուսները պակաս կատեգորիկ են իրենց դատողություններում, բայց նրանց հայտարարությունների էությունը դրանից չի փոխվում։ Անդրանիկ Քոչարյանը, օրինակ, ի պատասխան ՍԴ դատավորներին հերթական անգամ փոխելու մասին հարցին, թեև փոքր-ինչ ոլոր-մոլոր, բայց, ըստ էության, արտահայտեց նույն միտք. «Գուցե ընտրությունները տան իշխանություններին հնարավորություն՝ այս հարցերին մի քիչ նայել այնպես, ինչպես պահանջում են մեր երկրի շահեր»…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-12-13 14:17
Вопрос Арцаха не закрыт, конфликт еще более углубился и Азербайджан должен понести ответственность за свою преступную деятельность, заявил руководитель фракции «Армения» Сейран Оганян на последнем в этом году брифинге в НС, который, по его словам, проходит в трагических для Арцаха и Армении обстоятельствах.
-
2023-12-12 15:34
15 млн драмов за уклонение от службы в армии, ну или 10 млн, но тогда придется отслужить месячишко рядовым солдатом, или 5 млн, если согласен отслужить 6 месяцев, на худой конец 2,5 млн драмов, но в этом случае придется год отслужить, если же денег нет, то долг отдавать родине придется натурой – все 24 месяца. Такова логика придуманных депутатом Айком Саркисяном поправок в закон «О военной службе и статусе военнослужащего».
-
2023-12-12 13:56
Правящая фракция созвала внеочередное заседание НС, чтобы повысить внешний долг еще на 50 млн евро. Взять очередной кредит – на этот раз 50 млн евро – на текущие расходы госбюджета, который, однако, правительство упаковало в красивый фантик, украсив его еще и бантиками. Так охарактеризовала оппозиция в лице фракции «Армения» один из вопросов повестки внеочередки – ратификацию НС кредитного соглашения между РА и ОПЕК под названием «Программа зеленого и инклюзивного развития».
-
2023-12-05 14:39
Оказывается, оппозиция должна быть благодарна правящей силе за то, что последняя спасает ее лицо, отказываясь даже включить в повестку НС инициативу «Айакве» по криминализации признания Арцаха частью Азербайджана. Об этом заявил спикер НС Ален Симонян в ходе заседания очередной сессии парламента.