Հնագետները Լուքսորում գտել են 3000-ամյա «կորած ոսկե քաղաք»
Եգիպտական հնագիտական առաքելությունը՝ դոկտոր Զահի Հավասի ղեկավարությամբ գտել է ավազի տակ թաղված քաղաք և այն անվանել «Աթոնի վսեմացում»: Քաղաքը 3 հազար տարեկան է, այն վերագրվում է մինչև Թութանհամոնը և Այը Ամենհոթեփ III-ի կառավարման տարիներին, հայտնում է See egy-ը: Օտարերկրյա շատ հնագետներ էին այս քաղաքը փնտրել, բայց այդպես էլ չէին գտել:
Մենք մեր որոնումները սկսել ենք Թութանհամոնի դամբարանից, որովհետև հենց այս շրջանում էին գտնվել Հորեմհեբի և Այի տաճարները»,- ասել է Հավասը: Այս քաղաքը հիմնադրվել է Հին Եգիպտոսի մեծագույն տիրակալներից մեկի՝ Ամենհոթեփ III-ի կողմից, որը Եգիպտոսը կառավարել է մ.թ.ա. 1391-1353 թվականներին, և եղել է Հին Եգիպտոսում ամենախոշոր վարչական ու արդյունաբերական բնակավայրը:
Ջոն Հոփքինսի համալսարանի եգիպտագիտության պրոֆեսոր Բեթսի Բրայանն ասել է, որ այս կորած քաղաքի հայտնաբերումը իր նշանակությամբ երկրորդ հնագիտական հայտնագործությունն է Թութահամոնի դամբարանից հետո: «Այս քաղաքի հայտնաբերումը մեզ ոչ միայն հնարավորություն կտա ուսումնասիրելու հին եգիպտացիների կյանքը, երբ Կայսրությունը եղել է իր հարստության գագաթին, այլև կօգնի լույս սփռել պատմության մեծագույն հանելուկներից մեկի վրա. ինչո՞ւ են Էհնաթոնն ու Նեֆերտիտին որոշել տեղափոխվել Ամարնա»,- հավելել է Բրայանը:
Պեղումները սկսվել են 2020 թվականի սեպտեմբերին, և մի քանի շաբաթ հետո առաքելությունը հայտնաբերել է լավ պահպանված մեծ քաղաք: Առաքելության առաջին նպատակն էր այս բնակավայրի թվագրումը:
Գինու անոթների կավե կափարիչների վրայի հիերոգլիֆներով գրառումները վկայում են, որ բնակավայրում էին տեղակայված Ամենհոթեփ III փարավոնի 3 թագավորական պալատներ, նաև Կայսրության վարչական ու արդյունաբերական կենտրոնն էր: Հնագիտական մեծ թվով գտածոները, ինչպես՝ մատանիներ, սրբազան բզեզներ, գունավոր խեցե անոթներ և կավե աղյուսներ՝ Ամենհոթեփ III-ի կնիքով, հաստատել են քաղաքի թվագրումը: Պեղումների ընդամենը 7 ամսում հայտնաբերվել են մի քանի շրջաններ: Առաքելությունը հարավային մասում հայտնաբերել է փուռ՝ կերակուր պատրաստելու գոտի, վառարան և կավե սպասք: Չափերից դատելով՝ խոհանոցը սպասարկել են շատ մեծ թվով աշխատողներ և ծառայողներ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.