Թուրքական ընկերությունը հաստատել Է, որ Ուկրաինան «Bayraktar»-ներ է գնել
Ուկրաինան արդեն ձեռք է բերել թուրքական «Bayraktar» ԱԹՍ–ներ, և երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիա կատարելիք այցի ընթացքում գործարան չի այցելելու։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին են հայտնել թուրքական անօդաչու թռչող սարքերի առաջատար արտադրողի՝ «Baykar» ընկերության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զելենսկին ապրիլի 10-ին կմեկնի Թուրքիա և կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին ասել էր, որ Զելենսկու այցի նպատակներից մեկը կարող է լինել այն, որ նա կփորձի «Bayraktar» և «Akinci» հարվածային անօդաչուներ ձեռք բերել Ուկրաինայի համար։
«Եթե Ուկրաինայի նախագահը քննարկի ռազմական համագործակցությունը, ապա դա ոչ թե մեզ հետ կանի, այլ պաշտպանության նախարարության ու նախագահի վարչակազմի հետ։ Այն, ինչ կապված է մեզ հետ, անօդաչուների, այդ թվում՝ հարվածային անօդաչուների գնումն է (ուկրաինացիների)։ Բայց նրանք արդեն գնել են դրանք», - ասել են «Baykar»-ի մամուլի ծառայությունից։
Զելենսկին «Bayraktar» հարվածային անօդաչուների գործարան է այցելել 2019 թվականի օգոստոսին Թուրքիա կատարած այցի ժամանակ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 18:25
Президент Турции Реджеп Тайип Эрдоган резко осудил атаку Израиля на Иран, отметив, что израильская администрация пытается втянуть весь регион и мир в катастрофу, передает ТАСС.
-
2025-06-13 18:23
Правительство Ирана провело экстренное заседание в связи с ударами Израиля. Об этом сообщает пресс-служба президента Ирана Масуда Пезешкиана.
-
2025-06-13 18:21
Военная операция Израиля против Ирана только начинается, страна готова к ответным действиям со стороны Тегерана, заявил пресс-секретарь Армии обороны Израиля (ЦАХАЛ) Эфи Дефрин.
-
2025-06-13 18:21
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху планирует провести ряд телефонных разговоров с мировыми лидерами, включая президента России Владимира Путина, на фоне эскалации с Ираном, сообщила канцелярия премьера.