Սարգիս Շահազիզյան․ Ի՞նչ է սպասվում Սոթքին
Նավթ ու գազ չունենալը դեռ չի նշանակում, որ Հայաստանն օգտակար հանածոներ չունի և աղքատ երկիր է։ Հայաստանի ընդերքը բավականին հարուստ է, պարզապես պետք է կարողանալ դրանից օգտվել` չմոռանալով շրջակա միջավայրի պահպանության մասին։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական, բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյանը։
«Եթե մեր տարածքում է կուտակված մոլիբդենի համաշխարհային պաշարների 7 տոկոսը և պղնձի պաշարների 2 տոկոսը, դա արդեն բավականին լուրջ ցուցանիշ է»,- ասաց նա։
Նրա խոսքով` Սոթքի ոսկու հանքավայրը ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի խոշորագույն հանքերից է, որը լայն թափով սկսել է շահագործվել դեռևս խոհրդային տարիներին։ Այնտեղ բավականին մեծ քանակությամբ ոսկու պաշարներ կան։
Ըստ բանախոսի` մինչև 90-ականների վերջը հանքավայրը շահագործվում էր փակ եղանակով, հետագայում` ելնելով տնտեսական նպատակահարմարությունից, հանքավայրը սկսեցին բաց եղանակով շահագործել. այդպես ավելի քիչ փող է ծախսվում։
«Եթե մենք ունենք արմատային հանքավայր, որը երակների տեսքով է, ապա ստորգետնյա ուղիով այդ երակը բռնում և երակով գնում են, բայց եթե հանքավայրի տիպն այլ է, նրանում եղած օգտակար նյութերը ցրված վիճակում են` ընտրվում է բաց եղանակը։
Բնականաբար բաց եղանակը մոտ 2-3 անգամ ավելի էժան է, քան ստորգետնյա եղանակը»,- նշեց նախկին նախարարը։
Թե այժմ ի՞նչ ճակատագիր է սպասվում Սոթքի հանքավայրին, Շահազիզյանը դժվարանում է պատասխանել։ Իր տեղեկություններով` ալիևյան GPS-ով կիսով չափ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հանքավայրը դեռևս չի բաժանվել, իսկ ռուսական «Գեոպրոմայնինգ»-ը շարունակում է այն շահագործել։
«Այս պահի դրությամբ ադրբեջանական կողմն այնտեղ շահագործում չի իրականացնում։ Ինչ վերաբերում է նրան, որ այդ հանքավայրը երկու տարբեր պետություններ կարող են շահագործել` բաց հանքի դեպքում դա տեխնիկապես հնարավոր չէ։ Նշանակում է` ո՛չ Հայաստանը պետք է աշխատի, ո՛չ Ադրբեջանը»,- ընդգծեց Շահազիզյանը։
Նախկին նախարարին մեկ հարց է հուզում՝ եթե Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությանն իսկապես մտահոգում էր մեր երկրի տնտեսական հեռանկարը` ինչու պատերազմի որոշակի փուլում մեր զորամիավորումներն այնպիսի դիրքերում չկանգնեցրին, որ հանքը բաժանելու մասին խոսք անգամ չլիներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.