Վահրամ Դումանյանը հանդիպել է ռուս գործընկերոջը
Հայաստանի և Ռուսաստանի կրթության ոլորտի ղեկավարները կարևորում են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առկա հայ-ռուսական համագործակցությունը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Մոսկվա կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ:
«Վահրամ Դումանյանն ու Վալերի Ֆալկովն անդրադարձել են նաև միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագրին, որը երկկողմ համագործակցության ձևաչափով երիտասարդներին ՀՀ և ՌԴ առաջատար բուհերում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն է տալիս»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ և ՌԴ նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանում ռուսական կողմի մասնակցությամբ հիմնադրված բուհերի և բուհերի մասնաճյուղերի գործունեության և զարգացման հեռանկարներին:
Ֆալկովը հայտնել է, որ 2021 թվականին Սոչիի «Սիրիուս» կրթական կենտրոնում կազմակերպվելու է «Մաթեմատիկա» կրթական ծրագրի միջոցառումը, իսկ 2022 թվականի հուլիսի 6-14-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու Մաթեմատիկայի միջազգային կոնգրեսը։ Նա Դումանյանին հրավիրել է մասնակցելու այդ երկու կարևոր միջոցառումներին:
Բացի այդ, Ֆալկովը հայտնել է, որ Ռուսաստանի գիտության հիմնադրամն իրականացնում է դրամաշնորհային ծրագրեր, և ուրախ կլինի, որ Հայաստանի կրթագիտական կառույցները նույնպես մասնակցեն այդ նախագծերի մրցույթներին:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ընդլայնել համագործակցությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.