Դավիթ Բաբայան․ Պետական մակարդակով ահաբեկչություն և ավազակապետություն է
Այն ինչ կատարվում է Ադրբեջանում մեր ռազմագերիների հետ միջազգային և մարդասիրական իրավունքների կոպտագույն խախտում է , - այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը և ընդգծել. «այս ամենը պետական բարձրագույն մակարդակում ահաբեկչություն և ավազակապետություն է»:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, թե իրենց մոտ այլևս հայ ռազմագերիներ չկան, իսկ Բաքվում գտնվող հայորդիներին ներկայացրել են որպես դիվերսանտներ։
«Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը, մենք դա երբեք չենք մոռացել: Չնայած, այնուամենայնիվ, ոմանք մոռանում են, թե ինչ են իրենցից ներկայացնում Ադրբեջանը և Թուրքիան: Տպավորություն է ստեղծվում, որ այդ երկրները հատուկ հիշեցնում են մեզ դրա մասին։
Միջազգային հանրությունը պետք է արձագանքի այս իրավիճակին և իր գնահատականը տա, բայց այս հարցում նույնպես մենք չպետք է չափազանց մեծ սպասումներ ունենանք : Մենք պետք է անընդհատ աշխատենք այս հարցով, տարբեր միջազգային ատյաններում: Այն, ինչ անում է Ադրբեջանը, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, հնարավոր է, որ այնտեղ մեր գերիները ենթարկվում են խոշտանգումների, տարբեր տեսակի անմարդկային վերաբերմունքի», - շեշտել է Բաբայանը:
«Փաստինֆո»-ի հարցին, թե որքանով են հավաստի տեղեկությունները, որ ադրբեջանցիները վաճառում են գերեվարված քաղաքացիների օրգանները, Արցախի ԱԳՆ ղեկավարը պատասխանեց, որ դա բացառել չի կարելի:
«Ես ուզում եմ շեշտել, որ միջազգային հանրությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի մեր գերիներին և ռազմագերիներին ադրբեջանական գերությունից ազատելու համար», - շեշտեց Բաբայանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».