Արցախի ՄԻՊ․ Պետք է ստիպել Ադրբեջանին կատարել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները
Ադրբեջանի նկատմամբ միջազգային սանկցիաների կիրառումը պետք է ստիպի այդ երկրի իշխանություններին կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները: Այս մասին News.am-ը տեղեկանում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։
Ըստ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց մասնակցությամբ հրապարակված տեսանյութերի ամենամակերեսային ուսումնասիրությունը, դրանցում գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումները, որոնք փաստագրվել են նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, ավելի քան բավարար են՝ արձանագրելու գերիների վերադարձի բացարձակ հրատապությունը:
«Ադրբեջանական իշխանությունների կողմից հարցի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների հարուցումը ի ցույց են դնում, որ այդ երկրում քաղաքակիրթ կոչերն ու հորդորները չեն հասկանում և այլևս կասկածից վեր է, որ Ադրբեջանի նկատմամբ միջազգային սանկցիաների կիրառումը պետք է ստիպի այդ երկրի իշխանություններին կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները:
Այս ֆոնին Ադրբեջանի կողմից հայերի հետ խաղաղ գոյակցության թեզերն ուղղակի կեղծ շղարշ են, որոնցով փորձ է արվում թաքցնելու հայերի նկատմամբ ատելությամբ լցված ադրբեջանական հասարակության և այդ ատելությունն իր գործողություններով օրեցօր սնուցող իշխանությունների իրական նպատակներն ու ծրագրերը»,– ասվում է Արցախի ՄԻՊ–ի հաղորդագրության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 14:09
Газета «Грапарак» со ссылкой на свои источники сообщает, что премьер-министр Армении Никол Пашинян планирует первое «митинг-нападение» на Первопрестольный Святой Эчмиадзин 22 июля.
-
2025-07-21 14:08
Следственные действия проходят в понедельник в спортивных клубах Reebok и Gold's Gym, сообщает пресс-служба Следственного комитета Армении.
-
2025-07-21 14:07
Обвиняемый по делу об организации убийства замминистра обороны Ваграма Хорхоруни Сасун Арушанян арестован. Об этом сообщили Sputnik Армения в Следственном комитете.
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.