«Ժողովուրդ». ԳԵՐԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ՝ ՀՔԾ-ՈՒՄ․ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՔՆՆԻՉՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ Է ԳՐԵԼՈՒ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու նոր մեղադրանք առաջադրելու հրահանգը չկատարելու պատճառով։
Այս լուրը լսելուց հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գերլարված իրավիճակ է։ Տեղեկացանք, որ նախօրեին մեծ վեճ է եղել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ՀՔԾ քննիչ Բորյա Չիլինգարյանի միջև։ ՀՔԾ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Խաչատրյանը մարտի վերջին Չիլինգարյանին հրահանգել էր մեղադրանք առաջադրել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին և նրան կալանավորելու միջնորդության հիմքեր գտնել։ Չիլինգարյանը հրաժարվել էր կատարել հրահանգը՝ ասելով, որ հիմքեր չկան, և ինքը չի պատրաստվում ապօրինություն կատարել։
Սասուն Խաչատրյանը նրան ժամանակ էր տվել՝ սպառնալով հեռացնել համակարգից։
Երեկ քննիչին տրված ժամանակի լրանալու կապակցությամբ կորոնավիրուսով մեկուսացած Սասուն Խաչատրյանը զանգել է Չիլինգարյանին՝ պարզելու, թե արդյոք իր հանձնարարականը կատարվել է, սակայն Չիլինգարյանը կրկնել է, որ չի պատրաստում ապօրինություններ անել: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Չիլինգարյանն իր մերձավոր շրջապատում ասել է, որ առաջիկայում, սեփական դիմումի համաձայն, ազատվելու է աշխատանքից՝ վերադառնալով փաստաբանի մասնագիտությանը։
Առաջիկայում ազատման դիմումներ են գրելու նաև այլ հնչեղ գործերով քննիչներ, որոնց նախընտրական շրջանում ստիպում են նոր քրեական գործեր հարուցել Փաշինյանի ընդդիմախոսների դեմ։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ լուրջ տարաձայնություններ են առաջացել «Մարտի 1»-ի գործով քննիչ Հրաչ Մուշեղյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև։ Մուշեղյանը պահանջել էր Խաչատրյանին իրեն տրվող բոլոր հանձնարարականներն այսուհետ տալ գրավոր եղանակով»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 12:03
Разоблачена очередная азербайджанская ложная манипуляция. Об этом сообщила председатель постоянной комиссии по защите прав человека и общественным вопросам Национального Собрания Республики Армения, полномочия которой были прекращены незаконно, беспартийный депутат Тагуи Товмасян.
-
2025-06-06 11:56
Спикер Совета Федерации Валентина Матвиенко рада возобновлению политического диалога двух стран на парламентском уровне. Об этом она сказала в ходе двусторонней встречи с главой Нацсобрания Армении Аленом Симоняном.
-
2025-06-06 11:53
Президент США Дональд Трамп мог потерять за день свыше одного миллиарда долларов из-за ссоры с американским предпринимателем Илоном Маском, при этом котировки акций компании Маска Tesla на открытии торгов на Уолл-стрит в четверг рухнули почти на 14%, сообщает портал Axios.
-
2025-06-06 11:48
В Ереване в рамках визита председателя Совета Федерации Федерального Собрания России Валентины Матвиенко 6 июня проходит 10-й армяно-российский межрегиональный форум.