Սենոր Հասրաթյան․ Հայը ապրում է նոր Մարաղա
Ուղիղ 29 տարի առաջ՝ 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանական հրոսակախմբերը՝ շուրջ 20 միավոր զրահատեխնիկայի օժանդակությամբ, մտան Արցախի Մարաղա գյուղ, սպանդի ենթարկեցին առնվազն 94 հայի, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի, գերեվարեցին 63 հոգու, որոնց մի մասը տարբեր ճանապարհներով ազատ արձակվեց, 8-ին սպանեցին, իսկ 29-ի ճակատագիրն առայսօր մնում է անհայտ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս ամենը կատարվեց քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ... Այն աշխարհի, որը բոլորիս սովորեցնելով «ժողովրդավարություն» ու «մարդասիրություն», լուռ ու անտարբեր հետևում էր 20-րդ դարավերջին հայության դեմ իրականացվող հերթական սպանդներից մեկին...
Հ.Գ.- 29 տարի առաջ հայը կարողացավ ինքնակազմակերպվել ու վերագտնել սեփական Ես-ը և հասնել հաջողության... Այսօր մենք նորից նույն ու, թերևս, ավելի ծանր վիճակում ենք... Հայը, տակավին, ապրում է նոր Մարաղա, որը հաղթահարելու համար անհրաժեշտ է մերժել ոչ միայն դրսի, այլև, առաջին հերթին, ներսի թշնամուն... Այն թշնամուն, որն էությամբ լինելով ապազգային օտարամոլ ու կեղծ խաղաղասեր, ընդունակ է հանուն իր առաջ նետած երկու գրոշի, Երկիրը տանել պերմանենտ պարտության»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.