Ռուսաստանի դեսպանն այցելել է Բյուրականի աստղադիտարան
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Տիեզերագնացության օրվան ընդառաջ այցելել է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան։ Տեղեկությունը հայտնում է դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունը:
Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը դեսպանին ներկայացրել է աստղադիտարանի գործունեությունը, Ռոսկոսմոսի և Ռուսաստանի այլ կառույցների հետ համատեղ իրականացվող նախագծերը: Միքայելյանը ռուսաստանցի դիվանագետին ներկայացրել է նաև Հայաստանի ամենամեծ` 2,6 մետրանոց աստղադիտակի աշխատանքի մեխանիզմը։
Նշենք, որ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրել է 1946 թվականին: Աստղադիտարանում տեղադրված է 5 դիտողական գործիք, որոնցից ամենամեծը 2,6մ հայելու տրամագծով Կասեգրեն համակարգի աստղադիտակն է, իսկ մյուսը` 1մ հայելու տրամագծով Շմիդտի համակարգի աստղադիտակը։
2015թ-ին Միջազգային աստղագիտական միությունը Բյուրականի աստղադիտարանին շնորհել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի կարգավիճակ: 2018-ի դեկտեմբերին Բյուրականի աստղադիտարանի տարածքում բացվել է Ռուսաստանի գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի (GLONASS) կայանը:
2016-ի ապրիլին Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել տիեզերական հետազոտությունների ոլորտում համագործակցելու մասին: Համաձայնագրով նախատեսված համագործակցության հիմնական ոլորտներն են Երկրի հեռավար զոնդավորումը, տիեզերական տեխնոլոգիաների մշակումն ու ներդրումը, այդ թվում`համակարգերի կիրառմամբ, ինչպես նաև հեռավոր տիեզերքի ու մերձերկրային տարածության հիմնարար և կիրառական տիեզերական գիտական հետազոտությունները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.