Последние новости

Կիպրոսում բացվել է Արցախում զոհված ազատամարտիկներին նվիրված պուրակ

Արցախում զոհված ազատամարտիկներին նվիրված պուրակ է բացվել Կիպրոսում։ Այս մասին հայտնում է Կիպրոսի Հայ Դատի Հանձնախումբը։

Նշվում է, որ ծառատունկին մասնակցել է Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոհարուսը, ինչպես նաև Ստրովոլոսի քաղաքապետ Անտրեա Պապախարալամպուսը։

Վերջինս իր թվիթերում հայերեն գրառում է կատարել ու նկարներ հրապարակել։

«Այսօր 9/4/21, Ալիլենկիի Շարժումին, Սթրովոլոսի Քաղաքապետին և Կիպրոսի Հայ համայնքի ներկայացուցիչներու հետ, ծառեր տնկեցինք ի յիշատակ Հայ հերոսներուն որոնք նահատակուեցան Արցախի պայքարի ճամբուն վրայ»,-գրել է Թեոհարուսը, տեղեկացնում է Panorama.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ