Թուրքիայում ռուս զբոսաշրջիկ է մահացել. ավելի քան 25 տուժած կա
Թուրքիայում ավտովթարի հետևանքով ռուս զբոսաշրջիկ է մահացել, 26 տուժած կա։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել է Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։
«Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել ապրիլի 10–ի առավոտյան` ժամը 9:30-ի սահմանում, Քոնյա-Աքսարայ ճանապարհին»,– ասել է նա։
Վթարի է ենթարկվել 32 ռուսաստանցի զբոսաշրջիկներին Կապադովկիա փոխադրող ավտոբուսը։
Նախնական տվյալներով` ճանապարհը սառցակալած է եղել, և ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան։
«Ցավոք, թուրքական իշխանությունները հաստատել են ռուս զբոսաշրջիկներից մեկի մահը», - ասել է գործակալության զրուցակիցը:
Մահացած զբոսաշրջիկը կին է։
Տուժածներին մոտակա հիվանդանոցներ են տեղափոխել, նրանց շտապ բուժօգնություն են ցուցաբերում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.