Մեղրիի քաղաքապետ․ Պրոցեսի ոչ հրապարակային լինելը մտավախություններ է առաջացնում
Մեղրիում այս պահին որևէ մասնագետներ չեն եկել և չափագրումներ չեն արվում այս պահին: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը` արձագանքելով մամուլում տարածված այն տեղեկատվությանը, որ գերներալ Մուրադովի հետ մասնագետներ են եկել Զանգեզուրով տրամադրվելիք ճանապարհի հետ կապված չափումներ անելու:
«99 տոկոս հավանականությամբ նման բան չկա, եթե լիներ մենք կտեսնեինք: Եթե լինի կոմունիկացիաների բացման հարց, լավ կլինի, որ բոլոր ընթացակարգերը պահպանելով առաջ շարժվեն: Բայց էդպես թաքուն, անհասկանալի, արդեն մտավախություններ են առաջանում, պրոցեսի ոչ հրապարակային լինելն է մտավախություն առաջացնում»,-ասաց նա:
Զաքարյանի խոսքով` Մեղրի հարցը Հայաստանի անկախության և լինելիության հարցն է:
«Եթե խոսքը վերաբերում է կոմունիկացիների բացմանը` Նախիջևան- Ադրբեջան իրար հետ կապելու համար, օգտվել Հայաստանի տրանզիտային հնարավորություններից, դա կարելի է քննարկել մասնագետների հետ, բայց եթե պետք է քննարկել առանց մեր պետության ընթացակարգերը պահպանելու,ինչ-որ մի շարժ լինի, դա իմ կարծիքով մեր անկախության կորուստն է: Եթե այդպես է, ինչու մենք Իրանին չենք թողնում մեր պետության տարածքով գնալ Վրաստան և այլն, ինչ տարբերություն: Հիմա ինչ էլ խոսենք, ենթադրություններով ենք խոսելու, քանի որ դեռ հստակ ոչ մի բան չկա»,-ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե ի վերջո ճանապարհ, թե միջանցք է տրամադրվելու, Մեղրիի քաղաքապետն ասաց, որ մինչ այժմ ավելի շուտ թշնամու հայտարարություններն են իրականություն դառնում և չի կարող ասել, թե այս անգամ ինչ զիջումների կգնան մեր իշխանությունները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.