Արման Թաթոյանն ու Ռուսաստանի հայերի միության նախագահը հանդիպել են
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 10-ին ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանում մշտապես կամ ժամանակավորապես բնակվող կամ աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերն ու նրանց հուզող խնդիրները:
«Դրանց թվում են եղել նաև այն հարցրերը, որոնց ՀՀ քաղաքացիները բախվում են ՌԴ-ում արտագնա աշխատանքի ընթացքում:
Հանդիպման ժամանակ ամփոփվել են այն հարցերը, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի հայերի միության համագործակցությամբ լուծվել են, այդ թվում՝ կապված նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում ընտանիքների միավորման, երեխաների մանկապարտեզ կամ դպրոց հաճախելու, բժշկական օգնության հետ և այլն: Համատեղ աշխատանքի այս կարևոր փորձը դարձել է արդյունավետ և գործում է արդեն տևական ժամանակ»,– հայտնում է պաշտպանի գրասենյակը:
Թաթոյանն ընդգծել է տարբեր ձևաչափերով երկու կառույցների համատեղ աշխատանքի փորձը: Մասնավորապես միջազգային լավագույն պրակտիկայի օրինակ է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՌԴ-ում բնակվող կամ աշխատող մեր հայրենակիցների համատեղ ընդունելությանը Մոսկվա քաղաքում, որին ակտիվ մասնակցություն են ունեցել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Արա Աբրահամյանը նաև ներկայացրել է Ռուսաստանի հայերի միության այն ծրագրերը, որոնք ուղղված են ՌԴ-ում հայերի իրավունքների պաշտպանությանը, որոնց իրականացմանը Պաշտպանը հայտնել է աջակցության պատրաստակամություն:
Կողմերը հանդիպման ավարտին պայմանավորվել են հետագայում ևս նույն սկզբունքով առաջնային ուշադրության ներքո պահել մեր հայրենակիցների բարձրացրած կամ նրանց հուզող խնդիրները, քննարկել են նաև համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 11:56
Суд изменил меру пресечения в отношении оппозиционного властям экс-главы общины Урцадзор Рафика Андреасяна. Об этом Sputnik Армения сообщили в Антикоррупционном суде.
-
2025-07-28 11:54
В Ереване 25 июля выпало 18 миллиметров осадков за 20 минут, при июльской месячной норме 9 мл. Об этом заявил советник мэра Еревана Камо Ареян на рабочем совещании в столичном муниципалитете в понедельник.
-
2025-07-28 11:51
Нынешним властям не удалось усмирить волю армянского народа. Им не удалось сломить нашу молодёжь. Об этом заявил владелец группы компаний «Ташир» Самвел Карапетян.
-
2025-07-28 11:49
Параллельно обмену «конструктивными» месседжами Баку и Еревана Азербайджан продолжает настаивать на том, что Армения должна внести изменения в Конституцию в качестве предварительного условия, и продвигает вопрос о так называемом «возвращении 300 тысяч беженцев в Армению». Депутат парламентской фракции «Честь имею» Тигран Абрамян написал об этом на своей странице в Facebook.