Էրդողան․ Թուրքիան իր աջակցությունն է հայտնում Ուկրաինային
Թուրքիան մտահոգված է Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ և պատրաստ է Ուկրաինային «ցանկացած անհրաժեշտ աջակցությունը» տրամադրել այդ տարածաշրջանում լարվածության թուլացման համար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Ստամբուլում ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում։
Էրդողանը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ հակամարտությունը Ուկրաինայի սահմաններին կկարգավորվի «դիվանագիտական ճանապարհով, Ուկրաինայի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի շրջանակներում»։ Թուրք առաջնորդը նաև հայտարարել է, թե աջակցում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հեռանկարին։
Վլադիմիր Զելենսկիի խոսքերով` Էրդողանի հետ բանակցություններում քննարկել են Սևծովյան տարածաշրջանում մարտահրավերներին համատեղ հակազդելու և անվտանգության հարցեր։ «Անհրաժեշտ է նշել, որ Կիևի և Անկարայի տեսլականները համընկնում են ինչպես սպառնալիքների, այնպես էլ դրանց արձագանքելու ուղիների վերաբերյալ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Ըստ ուկրաինական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ Զելենսկին և Էրդողանը նաև պայմանավորվել են շարունակել համատեղ քայլերը Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ, տեղեկացնում է Azatutyun.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.