Ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի ուղղությամբ
Ադրբեջանցիները կրակել են Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 7-ին, Արցախի ոստիկանություն կրակոցների մասին հաղորդում չի ստացվել, այդ մասին ավելի ուշ է հայտնի դարձել։
«Բայց այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են։ Հարցն Անվտանգության խորհրդի տիրույթում է, բայց մենք ներքին անվտանգության հարցից ելնելով՝ ավելի ենք ուժեղացրել ճանապարհի այդ հատվածում հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերը»,- նշեց Թադևոսյանը։
Առաջիկայում նախատեսվում է այդ ճանապարհին մի քանի դիրք ևս ավելացնել։
Թադևոսյանի խոսքով՝ նախարարի մակարդակով բանակցություններ են անցկացվել նաև ռուսական խաղաղապահ զորակազմի հետ՝ բացառելու նման դեպքերի կրկնությունը։ Ադրբեջանական կողմից էլ նշել են, թե կրակոցները թիրախավորված չեն եղել։
Սարուշեն համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանի խոսքով՝ ադրբեջանցիները գրեթե 20 րոպե կրակել են դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ։
«Հողագործական աշխատանքներ էին արվում, տրակտոր էր աշխատում, մարդիկ կային, որ սկսել են կրակել, տրակտորը քշել, հանել են դաշտից, շարունակել են կրակել տրակտորի ուղղությամբ, մի փամփուշտ էլ կպել է տրակտորին»,- նշեց Գասպարյանը։
Նրա խոսքով՝ կրակոցները գրեթե 20 րոպե են շարունակվել։
Նշում է՝ նախկինում եղել է, որ օդ կրակեն՝ որպես զգուշացում, բայց գյուղի ուղղությամբ կրակելու առաջին դեպքն էր։
Դրանից հետո գյուղում խուճապ չկա, գյուղատնտեսական աշխատանքները շարունակվում են, թեպետ նշված դաշտում աշխատել դեռ վախենում են։
Սարուշեն գյուղն այսօր սահմանամերձ է՝ դեպի Շուշի տանող ճանապարհին։ Հրադադարից հետո այն վերաբնակեցվել է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.