Последние новости

ԶԼՄ-ներ․ Իրանի միջուկային համալիրի վթարին մասնակցել է Մոսադը

Վկայակոչելով արևմտյան հետախուզական աղբյուրները, Իսրայելի 13-րդ հեռուստաալիքը հաղորդել է, որ երկրի հետախուզական ծառայությունը մասնակցություն է ունեցել Նաթանզում տեղի ունեցած միջադեպին: Այդ մասին գրում է parstoday լրատվական կայքը:

Կիրակի օրը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհռուզ Քեմալվանդին հայտարարել էր, որ Նաթանզի միջուկային համալիրի էլեկտրամատակարարման բաժնում վթար է տեղի ունեցել:

Այդ կապակցությամբ, կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է. «Նաթանզի հարստացման համալիրի դեմ իրականացված  գործողությունը վկայում է, որ ԻԻՀ արդյունաբերական և քաղաքական առաջընթացին և Իրանի հետ բանակցություններին խոչընդոտելու ջանքերը ձախողվել են»:

Ըստ այդ հաղորդման, դատապարտելով այս հուսահատ քայլը, Իրանը հայտարարել է, որ համապատասխան գործողություններ է ձեռնարկելու հանցագործների դեմ, տեղեկացնում է Panorama.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ