Последние новости

«Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարման աշխատանքները կշարունակվեն

«Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի՝ Հայաստան մատակարարման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն: Այս մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ այս հարցը քննարկվում է մասնագիտացված կառույցների շրջանակներում: «Վերջերս պատվաստանյութերի խմբաքանակ էր ժամանել Հայաստան: Կարծում եմ՝ աշխատանքը կշարունակվի»,- ասաց Կոպիրկինը:

Նա նաև հիշեցրեց, որ այս հարցը բարձրացվել է նաև Մոսկվայում երկու երկրների ղեկավարների վերջերս կայացած բանակցություններում, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ