Կոպիրկին. Հայ գերիների վերադարձը Ռուսաստանի ղեկավարության համար առաջնահերթ հարցերից մեկն է
Հայ գերիների վերադարձը հայրենիք Ռուսաստանի ղեկավարության և ռուսական խաղաղապահ զորախմբի համար առաջնահերթ հարցերից մեկն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա պնդմամբ՝ համառ աշխատանք է տարվում:
«Կա որոշակի առաջընթաց, բազմիցս վերադարձվել են գերիներ, և այդ աշխատանքը շարունակվում է»,-ասաց դիվանագետը:
Դեսպանը վստահություն հայտնեց, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը: Ինչ վերաբերում է Բաքվի այն հայտարարությանը, թե գերիների հարցը լուծված է, Կոպիրկինը նշեց, որ իր համար դժվար է մեկնաբանել ադրբեջանական կողմի այդ հայտարարությունը:
Պատասխանելով ռուսական կողմի դիրքորոշման մասին հստակեցնող հարցին՝ դիվանագետն ընդգծեց, որ աշխատանքները շարունակում են, և ավելին չի կարող ասել:
Նշենք, որ 63 գերիների վերադարձից հետո որևէ առաջընթաց չկա: Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել մոտ 200 մարդու, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-25 09:20
Минобороны Армении заявило, что в иностранных СМИ появляются ложные сообщения о закупках Ереваном различных вооружений и переговорах на этот счет.
-
2024-11-25 07:59
Азербайджанская служба радиостанции «Свобода» - «Азадлык» на днях опубликовала интервью с международным советником семьи незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна, известным американским юристом Джаредом Генсером. Несмотря на предвзятую, проправительственную постановку вопросов журналистом, адвокат в ходе интервью озвучил ряд важных мессиджей.
-
2024-11-23 15:49
«Не секрет, что уже неоднократно власти Армении и тот же Никол Пашинян внедряли в армянское общество азербайджанские нарративы», – заявил на полях проходящей в Ереване международной конференции на тему «Глобальная безопасность и геополитические вызовы» политический обозреватель информационно-аналитического центра «Верелк» Айк Халатян, коснувшись заявления Никола Пашиняна относительно Западной Армении и введенного в обращение Баку термина «Западный Азербайджан».
-
2024-11-23 15:35
Политолог Степан Даниелян, коснувшись сделанных накануне, 22 ноября, Николом Пашиняном в ходе интервью Общественному телевидению Армении заявлений, написал: