Հայաստանն արժեքավոր ներդրում է ունեցել ՌԴ տիեզերական ներուժի զարգացման գործում
Հայաստանն անգնահատելի ներդրում է ունեցել ռուսական տիեզերական ոլորտի ներուժի զարգացման գործում։ Եվ այդ հսկայական ներուժը պահանջված է այսօր Երևանում։ Այսօր տիեզերք մարդու առաջին թռիչքի 60-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա հիշեցրեց, որ 20-րդ դարի 30-ականներից խորհրդային աստղաֆիզիկայի ու աստղագիտության դպրոցներում ներգրավված են եղել հայկական անուններ՝ Վիկտոր Համբարձումյան, Արտյոմ Ալիխանյան, Բենիամին Մարգարյան։
«ՀՀ Գիտությունների ակադեմիայի Վ․Համբարձումյանի անվան Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը համագործակցում է մի շարք ռուսական հետազոտական կենտրոնների և ինստիտուտների հետ: Հայաստանի ու Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում աստղադիտարանը երկրամասային տարածքի մոնիտորինգ է իրականացնում: Դա կարևոր կենտրոն է ինչպես հետազոտությունների, այնպես էլ կրթության համար», - ասաց Կոպիրկինը։
Նա վստահություն հայտնեց, որ աստղագիտության, աստղաֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների ոլորտում ռուս-հայկական նախագծերն ու նախաձեռնությունները զգալի ներդրում կունենան երկու երկրների գիտական, մտավոր ներուժի զարգացման գործում:
Կոպիրկինը հիշեցրեց, որ 1961 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 09:07-ին, ԽՍՀՄ-ն ուղեծիր հանեց աշխարհում առաջին «Սպուտնիկ» տիեզերանավը, որում մարդ կար:
Այն 108 րոպեների ընթացքում, որոնք Յուրի Գագարինն անցկացրեց տիեզերքում, փոխվեց ամբողջ աշխարհը, մարդկության պատմության մեջ սկսվեց տիեզերական դարաշրջանը: Այդ պահից սկսած` քաղաքակրթությունը գնաց լայնածավալ գիտական հայտնագործությունների ու բարձր տեխնոլոգիաների ստեղծման ճանապարհով։ Դրամք ազդեցին երկրների զարգացման, մարդու աշխարհայացքի վրա, անհավանական հնարավորություններ ու հեռանկարներ բացեցին: Դեսպանն ընդգծեց, որ ժամանակակից կյանքի ձեռքբերումների զգալի մասի համար մարդկությունը պարտական է հենց այդ տիեզերական առաջընթացին:
«Մենք իրավամբ հպարտանում ենք, որ այդ հսկայական գիտատեխնիկական առաջընթացն իրականացվել է հենց ԽՍՀՄ-ում՝ մեր ընդհանուր պետությունում», - ասաց դեսպանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը տիեզերական հետազոտությունների ոլորտում ճանաչված առաջնորդներից է մնում։ 2023 թվականին նախատեսված են նոր օդաչուավոր տիեզերանավի թռիչքային փորձարկումները, ընթանում է նոր սերնդի տրանսպորտային համակարգի մշակումը, «Վոստոչնի» տիեզերակայանում ստեղծվում է ենթակառուցվածք, ծանր ու գերծանր դասի հրթիռային համալիրներ:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը նշեց, որ տիեզերքի յուրացումը մնում է ԽՍՀՄ նախկին հանրապետությունների, այդ թվում՝ Հայաստանի հետ Ռուսաստանի փոխգործակցության շատ կարևոր օբյեկտը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.