Հայաստանում AstraZeneca-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ
Հայաստանում AstraZeneca-ով պատվաստում կթույլատրվի իրականացնել միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիներին: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«AstraZeneca պատվաստանյութի օգտագործման ցուցումներով որոշակի փոփոխություններ են կատարվել, և լրացուցիչ ապահովության ու անվտանգության համար կիրառվել է տարիքային սահմանափակում: Մենք ևս մանրակրկիտ ձևով ուսումնասիրել ենք բոլոր մասնագիտական կառույցների կողմից տրված խորհրդատվությունները և որոշում կայացրինք, որ AstraZeneca-ով պատվաստման համար մենք ևս կսահմանենք տարիքային շեմ, պատվաստում կիրականացնենք միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիների համար»,-ասաց Ավանեսյանը:
AstraZeneca-ով կպատվաստվեն ռիսկի խմբի անձինք: Ռիսկի առաջին խումբը 65 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիներն են, բուժաշխատողները՝ 55 տարեկանից բարձր, քրոնիկ հիվանդները՝ 55 տարեկանից բարձր և սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները 55 տարեկանից բարձր:
«Քանի որ Sputnik V պատվաստանյութի խմբաքանակը սահմանափակ է, օգտագործման ցուցումներում մենք այս պահին սահմանել ենք հետևյալ խմբերը՝ բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան, քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք՝ մինչև 54 տարեկան, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցները՝ ևս մինչև 55 տարեկան»,-ասաց նախարարը:
Ավանեսյանի վստահեցմամբ՝ այս ցուցումները ժամանակի ընթացքում կվերանայվեն, եթե Sputnik V-ի նոր խմբաքանակ կներմուծվի, և 65-ից բարձր քաղաքացիները ևս կպատվաստվեն Sputnik V-ով:
Նախարարը ներկայացրեց, թե ինչու են նման բաժանում արել: «Որպեսզի բուժաշխատողների համար հստակ և հասկանալի լինեն չափորոշիչները, և մարդիկ չունենան տարընկալումներ, թե ում ինչ պատվաստանյութ պետք է անեն: Եվ քանի որ առաջնահերթություն է հնարավորինս շատ անձանց պատվաստել և հիվանդանալուց զերծ մնալու, անգամ հիվանդանալու պարագայում այն թեթև ընթացքով տանելու հնարավորություն տալ, մենք այսպիսի քաղաքականություն ենք որդեգրել»,-ասաց Ավանեսյանը:
Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, ձեռք է բերել «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Ապրիլի լույս 8-ի գիշերը Հայաստան է բերվել նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ, տեղեկացնում է 1In.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.
-
2025-06-03 05:56
Азербайджан значительно увеличил заказ на легкие многоцелевые истребители JF-17 Thunder – с первоначальных 16 до 40 машин. Стоимость сделки оценивается примерно в 4,2 миллиарда долларов.