Последние новости

Ռազմագերիների և անհետ կորածների ծնողները Կառավարության շենքի դիմաց են (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Ռազմագերիների և անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 12-ին, հավաքվել են Կառավարության շենքի դիմաց: Նրնք պահանջում են հանդիպում անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

 

Կառավարության ներկայացուցիչն իջել է, զրուցում է նրանց հետ, ցանկանում է հասկանալ նրանց պահանջները: Այս պահին դեռևս հայտնի չէ՝ հանդիպում կլինի վարչապետի հետ, թե ոչ:

Նշենք, որ հավաքված ծնողների մի մասը դեմ էր, որ լուսաբանվի, տեսանկարահանվի իրենց ակցիան: Նրանք նշում էին, որ իրենց խնդիրը կլուծեն առանց լրտվամիջոցների լուսաբանման: Մյուս մասը կողմ էր, որ լուսաբանվի: Անգամ նրանց միջև թեթև վեճ եղավ, առայժմ որոշում կայացվեց, որ ակցիան չի նկարահանվելու, տեղեկացնում է News.am-ը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ