Последние новости

Ե՞րբ կսկսվեն զանգվածային պատվաստումները Հայաստանում

Վաղվանից՝ ապրիլի 13-ից, կսկսեն պատվաստումներ իրականացնել մայրաքաղաքում, իսկ հաջորդ օրվանից՝ ապրիլի 14-ից, մարզերում։ Այս պահին պատվաստանյութի բաշխման գործընթաց է իրականացվում։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Սկզբում կպատվաստեն AstraZeneca-ով, իսկ մի քանի օրից Sputnik V-ով»,- ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ այսօր կորոնավիրուսային վարակակիրների թիվը կազմել է 510, հիվանդությունից մահացել է 18 մարդ, տեղեկացնում է ArmeniaToday.News-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ