Последние новости

Հայաստանում արդեն շրջանառվում է կորոնավիրուսի բրիտանական շտամը

«Այո՛, Հայաստանում արդեն շրջանառվում է կորոնավիրուսի բրիտաական շտամը, և չի բացառվում, որ որոշ քաղաքացիների ախտանիշները պայմանավորված են հենց այս շտամով»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը:

Նրա խոսքով, բրիտանական շտամը, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, ավելի արագ է տարածվում. 36 տոկոսով վերարտադրողականությունը ավելի բարձր է, քան նախորդ շտամինը։

«Իրականացվող ընտրանքային հետազոտությունների նպատակն է պարզել, թե ինչպիսի շտամներ են շրջանառվում երկրում, բայց բուժման և պատվաստման քաղաքականությունը կախված չեն տարածված շտամներից»,- նկատեց նա, տեղեկացնում է Panorama.am։

Հիշեցնենք, որ «AstraZeneca»-ով պատվաստումները Երևանում նախատեսվում է սկսել ապրիլի 13-ից, իսկ մարզերում՝ ապրիլի 14-ից: «Sputnik V»-ով պատվաստումները կսկսվեն 2-3 օր ավելի ուշ։ Հայաստանը ձեռք է բերել «AstraZeneca» և «Սպուտնիկ V » պատվաստանյութերը` համապատասխանաբար 24 000 և 15 000 խմբաքանակներ:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ