Последние новости

Ռուսաստանը որոշել է դադարեցնել Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը

Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշել է դադարեցնել Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը։ Տեղեկությունը հայտնում է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Լրատվամիջոցը նշում է, որ ռուսական իշխանությունների որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր երեկոյան:

Ավելի վաղ մամուլում արդեն տեղեկություններ էին տարածվել, որ այսօրվանից սահմանափակվելու են Թուրքիայի ուղղությամբ թռիչքները: Սահմանափակումները կարող են վերաբերել չարտերային չվերթերին։

Նշվում է, որ թռիչքների կասեցման որոշումը կարող է լրջորեն անդրադառնալ Թուրքիայի զբոսաշրջային շուկայի վրա, որը մեծապես կախված է Ռուսաստանից, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ