Պարտությունում մեղավոր են բոլորը, բացի Բաբայանի՞ց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շտաբի պետը, որ ասում է՝ երեք օրից հետո ես հասկացա՝ մենք պատրաստ չենք։ Ես առաջարկում եմ ինքը գրավոր ձևով ներկայացնի, թե ինչն է իրեն բերել այն բանին, որ բանակը պատրաստ չէ: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«Երկու բառով չես կարող ասել, թե ինչ է եղել պատերազմի պարտության պատճառը: Իսկ ճշմարտությունն այն է, որ ՄՈԲ են հավաքում, տանում են առաջնագիծ, այնինչ ամեն տարի ՄՈԲ-ը, որ հավաքում են, պետք է այդ մարդկանց տանեին, ասեին, թե որ հրամանատարի մոտ է լինելու, ոնց է լինելու ծառայությունը։ Երկրորդը, այդ զինվորի նկատմամբ փախչելու համար մինչև քրեական գործ հարուցելը, ինքն իր ծառայության ժամանակ քանի անգամ է եղել կրակայինում: Ես դրան դեմ եմ եղել:
Ես դեռ պատերազմից 15 օր առաջ ներկայացրել եմ, որ ՄՈԲ-ը պետք է առանձին միավոր դառնա, ոչ թե համալրի։ Համոզվեցինք, որ համալրելը սխալ է, որովհետև համալրման ժամանակ զորամասի սպաները պատրաստ չեն միանգամից այդքան կոնտնգենտ ընդունելու և կառավարելու: Դա բերեց այս իրավիճակին»,-ասաց Սամվել Բաբայանը:
Նա նկատեց, որ շատերը նշում են, որ թուրք չեն տեսել, հեռվից աշխատել է հրետանին և գործել են ԱԹՍ-ները. «Ես դետ 2013 թվականից ասում եմ, որ սա է լինելու մեր վիճակը, եթե այսպես շարունակվի: Ասին՝ չէ, մենք դուխով ենք, օդում հրթիռ ենք բռնում։ Դե լավ, ասի՝ բռնեք տեսնենք»:
Նա անդրադարձավ նրան, որ բանակի գեներալները հարցազրույցներ են տալիս, մեղադրանքներ են հնչեցնում. « Բա ձեզ մոտ հարց չի առաջանո՞ւմ, բա ո՞վ պետք է ղեկավարեր բանակը, իրենք չէ՞: Հենց իրենք են այս վերջին 20 տարին ղեկավարում: Այդ մարդկանց հետախուզության, հակահետախուզության պետերը զեկույցներ են ներկայացրել հակառակորդի ինչով է զինվում, ինչ է ավելացրել: Երբ այդ զեկուցագիրները ներկայացվել են, դուք որոշումներ կայացրե՞լ եք: Նախարար, Գլխավոր շտաբ, դուք ինչ որոշումներ եք կայացրել:
Շտաբի պետը, որ ասում է՝ երեք օրից հետո ես հասկացա՝ մենք պատրաստ չենք։ Ես առաջարկում եմ ինքը գրավոր ձևով ներկայացնի, թե ինչն է իրեն բերել այն բանին, որ բանակը պատրաստ չէ: Այսինքն երբ այս փաստաթղթերն իրար կողք ես հավաքում, պարզ է դառնում մեղավորների ցանկը: Դա 1-ը, 2-ը, 10-ը չեն: Դա լուրջ ցանկ է»,-ասաց Բաբայանը՝ հավելելով, որ դրա համար էլ իրենք հիմա բարձրագոչ գոռում են՝ գողին բռնեք, ավազակին բռնեք, որ իրենք փրկվեն:
Ինչ վերաբերում է իրեն ուղղված մեղադրանքներին, թե ինքը Լելե Թեփեի բարձունքի գրավման օպերացիան ձախողել է, Սամվել Բաբայնն ասաց. «Դա գտնվում է վարույթում, կքննեն, այդ արտահայտվողներին էլ կբերեն պատասխան թող տա»: Նա նաև հավելեց, որ հայց է ներկայացրել և թույլ չի տա, որ որևէ մեկը բաներ հայտարարի ու պատասխան չտա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 11:24
Секретарь фракции «Честь имею» Тигран Абрамян на своей странице в Facebook прокомментировал обострение ситуации вокруг Ирана и возможные последствия для региона.
-
2025-06-14 11:22
Переговоры между Вашингтоном и Тегераном, касающиеся иранской ядерной программы, утратили свой смысл после израильской атаки. Об этом заявил официальный представитель министерства иностранных дел Исламской Республики Эсмаил Багаи, пишет Tasnim.
-
2025-06-14 11:18
В ходе ответной операции «Истинное обещание III», проведенной Ираном, были поражены три израильские авиабазы, которые использовались в качестве стартовых площадок для ударов по Ирану, сообщил бригадный генерал Ахмади Вахиди, главный советник командующего Корпусом стражей исламской революции, передает Tasnim.
-
2025-06-14 11:18
Антикоррупционный комитет Армении в преддверии выборов возбудит новые громкие уголовные дела, пишет газета "Паст".