Միջազգային լրագրողները վրդովմունքով ու զզվանքով են արձագանքել Ադրբեջանում «ավարային այգու» բացմանը
Միջազգային լրագրողները վրդովմունքով ու զզվանքով են արձագանքել Ադրբեջանում, այսպես կոչված, «ավարային այգու» բացմանը, որին մասնակցել է նախագահ Իլհամ Ալիևը: Հայ զինվորների սաղավարտների ֆոնին «համարձակ» քայլող Ադրբեջանի առաջնորդի դեմքի ինքնագոհ արտահայտությունը մեծամասնության մոտ Հիտլերի և Սադամ Հուսեյնի հետ ասոցիացիա է առաջացրել, տեղեկացնում է News.am-ը:
«Սա խորապես նողկալի է և հիշեցնում է Բաղդադում «Հաղթանակի կամարի» հիմքում սաղավարտների հավաքածուն, որը, Սադամի պմդմամբ, պատկանում է 1980-88 թվականների պատերազմում զոհված իրանցի զինվորներին»,- գրել է Bloomberg-ի լրագրող Բոբի Գոշը:
«Ես համարյա դադարել եմ Twitter-ում մեկնաբանել Հայաստան-Ադրբեջան թեման (երկու կողմերից չափազանց շատ են լինչի դատաստանի կողմնակիցները), բայց դա իսկապես հուսահատեցնող է: Կրակոցները դադարել են, բայց «հաղթանակի մտածողությունը = մյուսի նվաստացմանը» շարունակում է ապրել»,- ասել է Թոմաս դե Վաալը:
«Զարմանալի չէ, որ այդքան շատ ադրբեջանցի զինվորներ փաստել են իրենց դաժան ռազմական հանցագործությունները: Այլասերվածության այս տեսակը խրախուսվում և նշվում է պետական մակարդակով»,- ասել է հետաքննող լրագրող Լինդսի Սնելը:
The Times-ի և The Sunday Times-ի սյունակագիր Ալեքս Մասին այս կապակցությամբ մեջբերել է Ջոն Բյուքենին. «Դուք կարծում եք, թե պատը նույնքան ամուր, որքան հողը բաժանում է քաղաքակրթությունը բարբարոսությունից։ Ես ասում եմ ձեզ, որ բաժանումը թել է: Հպում այստեղ, մղում այնտեղ, և դուք հետ եք բերում Սատուրնի տիրապետությունը»:
«Սա խելահեղություն է»,- գրում է BuzzFeedNews-ի թղթակից Քրիստոֆեր Միլլերը:
«Ահա թե ինչ տեսք ունեն ոչ թե հաղթողները, այլ ռազմական հանցագործները. Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում կառուցել է սեփական զվարճանքի այգին՝ հայ զինվորների սաղավարտներ, հայկական համազգեստով մոմե տիկնիկներ և խանութ... Սիրտս խառնում է»,- ասել է գերմանացի կինոռեժիսոր և իրավապաշտպան Դյունեզ Թեկկալը:
«Պատերազմի ավարտից հինգ ամիս անց Ալիևը դեռ զինվորական համազգեստ է կրում, մինչդեռ ադրբեջանցի պաշտոնյաները պնդում են, որ իրենք շատ են աշխատում հաշտեցման ուղղությամբ... Հիմնականում, սա օրինակ է, թե ինչու է հիմարություն կարծել, թե երբևէ հայ-ադրբեջանական հաշտեցումը հնարավոր է, քանի դեռ Ալիևն իշխանության գլուխ է...
Եվ, իհարկե, այն դառնում է էլ ավելի խելահեղ: Այստեղ Ալիևը ուսումնասիրում է հայ զինծառայողների մոմե կերպարները...»,- թվիթների շարքում գրել է Guardian-ի և CNN-ի լրագրող Նիլ Հաուերը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.