«Ժողովուրդ». ԽԱԲՈՒՄ ԵՆ ՈՒ ԽԱԲՎՈՒՄ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը շարունակում է բուռն քննարկման թեմա մնալ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահի հարցին, թե «Սպուտնիկ-V»-ն Հայաստանում գրանցված է արդյոք, Հայաստանի վարչապետը դրական պատասխան էր տվել։ Սակայն ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հերքեց Փաշինյանին՝ ասելով, թե այս պահին պատվաստանյութերի գրանցում չի իրականացվում:
Մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը բացատրեց. «Այս պահին պատվաստանյութերի գրանցվում չի իրականացվում, բայց «Սպուտնիկ-V» պատվաստանյութին արտակարգ իրավիճակներում օգտագործման թույլտվություն տրված է։ Օրենքը մի քանի մեխանիզմ ունի: Այդ մեխանիզմներից մեկն էլ թույլտվությունն է, որպեսզի այդ պատվաստանյութը օգտագործվի»:
Ըստ Ավանեսյանի՝ այս փուլում գրանցված, թե օգտագործման թույլտվություն ստացած, նույն բանն է։ Իհարկե, հասկանալի է, որ այս բառախաղով փորձեց նախարարն արդարացնել Փաշինյանին, բայց փաստ է, որ վարչապետը ՌԴ նախագահի հարցին անտեղյակ պատասխան է տվել և ասել մի բան, որը իրականությանը չի համապատասխանում: Հետաքրքիր է՝ ՌԴ գնալուց առաջ վարչապետին չեն բացատրել արդյոք, որ կորոնավիրուսի պատվաստանյութերը չեն գրանցվում. ինչո՞ւ էր նա վստահ պնդում, որ գրանցված է: Արդյոք սա նշանակում է, որ վարչապետին սխալ են զեկուցել հերթական անգամ։ Եթե այդպես է, ապա ովքե՞ր պետք է պատասխանատվություն կրեն վարչապետին նորից մոլորեցնելու համար:
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ուղղակի անհետացել է, չի պատասխանում հեռախոսազանգերի և անգամ չի պատասխանում դեմ առ դեմ տրված հարցերին, առողջապահության նախարարը ևս չպատասխանեց մեր զանգերին: Ամեն դեպքում, արձանագրենք, որ իրավիճակն ավելի տհաճ դարձավ, երբ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ապրիլի 9-ին հայտարարեց, որ «Սպուտնիկ V»-ն արդեն գրանցված է 60 երկրում։ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ցանկը, պարզեց, որ այդ երկրների թվում են Բելառուսը, Իրանը, Արգենտինան, Սերբիան»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 14:21
В Москве задержаны двое граждан Армении в рамках расследования взрыва в элитном жилом комплексе «Алые паруса», в результате которого погиб создатель армянского добровольческого батальона Армен Саркисян. По данным RT, 44-летний Арман П. и 61-летний Грачья П. были арестованы спустя несколько дней после трагедии.
-
2025-02-22 14:20
Депутат фракции «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-02-22 14:19
Азербайджан в нарушение международного гуманитарного права проводит инсценированные судебные процессы над гражданскими пленными и бывшим военно-политическим руководством Арцаха. Об этом на зимней сессии ПА ОБСЕ заявил депутат от блока «Армения» Лилит Галстян. Она заметила, что право на юридическую защиту этих людей было серьезно нарушено.
-
2025-02-22 12:35
Очевидно, что цель уголовного преследования в отношении Эдгара Казаряна - заставить замолчать его в публичных выступлениях общественно-политического характера, причем путем открытого злоупотребления частью 2 статьи 490 УК Республики Армения, написал бывший омбудсмен Арман Татоян.