Последние новости

ԻԼՀԱՄ ԿԵՂԾԱՐԱՐԸ ՊԵՏՔ Է ԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ՝ ՎԵՐՋԱՊԵՍ ԻՐ Ո՞Ր ՍՈՒՏՆ Է ԱՎԵԼԻ «ՃԻՇՏ»

Իլհամ կեղծարարը հայոց պատմությունն ու մշակույթը լկտիաբար կեղծելու, հայ ժողովրդի պատմական բնօրրան Արցախն ու Հայաստանի Հանրապետությունն իր մայրաքաղաքով սեփականաշնորհելու փորձերից հետո որոշել է իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունն ու Ապրիլյան քառօրյայում Ադրբեջանի ձախողումը վերափոխել հաղթանակի, պատերազմը դադարեցնելու իր միջնորդավորված խնդրանքը վերագրել հակառակ կողմին, երկխոսության տեքստեր հորինել և իբրև ուղիղ մեջբերումներ՝ ցիտել այդ հորինվածքները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը:

Հայտարարությունում նաեվ ասվում .

«Եվ գտել է իր ստերը իրականության փոխարեն մատուցելու «հնարքը»՝ ամեն առիթով նույն բանը հետևողականորեն կրկնել այնքան, մինչև դիմացինը հոգնի դրանք հերքելուց կամ պարզապես արհամարհի իր պես ստախոսին, ու հրապարակում մնան միայն սեփական ստերը՝ որպես «իրականության» վկայություններ:

Եթե Սերժ Սարգսյանը երբևէ որևէ բան խոստացել է Իլհամ Ալիևին, ապա դա սեփական ծոծրակը տեսնելն է, երբ անվտանգության գոտի համարվող տարածքները փոխզիջման արդյունքում թողնելուց առաջ չկատարվեին հայկական կողմի պահանջները՝ Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման, Հայաստանի և Արցախի միջև անխափան և հուսալի ցամաքային սահմանի (ցամաքային կապի) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ միջազգայնորեն երաշխավորված անվտանգության ապահովման ուղղությամբ:

Դիվանագիտական ճակատում և պատերազմում Սերժ Սարգսյանին պարբերաբար պարտված Ալիևի ներկայիս ոգևորությունը որքան էլ հասկանալի է, միաժամանակ զավեշտալի են այդ ոգևորությունից գլուխը կորցրած Ադրբեջանի նախագահի՝ ժամանակ առ ժամանակ հնչող իրարամերժ հայտարարությունները.

Սերժ Սարգսյանը, ըստ Ալիևի, մեկ մերժում էր հողերը վերադարձնել, և Քարվաճառն ու Լաչինը Սերժ Սարգսյանի օրոք, միևնույն է, այդպես էլ իրենց չէին հանձնելու, ուստի 2020 թվականին իրենք վերջապես հերոսաբար գրավեցին դրանք (bit.ly/2Rl3dhV), մեկ էլ՝ Սերժ Սարգսյանը խոստանում էր հանձնել հողերը ու չէր հանձնում, մի երրորդ դեպքում՝ փակ դռների հետևում իրեն ստիպում էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին:

Իլհամ կեղծարարը պետք է կողմնորոշվի՝ վերջապես իր ո՞ր սուտն է ավելի «ճիշտ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր «Հաղթանակի այգու» բացման ժամանակ ասել էր, որ 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իրեն խոստացել է հողերը վերադարձնել՝ իրենից երկու շաբաթ խնդրելով:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРМЕН ОВАСАПЯН: ЭТО ДЕШЕВАЯ МАНИПУЛЯЦИЯ ИНДИВИДА С ЯРКИМ ВООБРАЖЕНИЕМ
    2025-07-26 10:08

    Когда нет ни содержания, ни четкой ориентации, некоторые «оппозиционные круги» свою неспособность разобраться в ситуации пытаются компенсировать самыми примитивными манипуляциями Главная цель подобных публикаций – не проанализировать реальность, а просто превратить Сержа Саргсяна в очередного «врага», на которого можно свалить собственные неудачи, бездействие и организационную некомпетентность, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

  • Камо АЙРАПЕТЯН: ОДКБ И ВОЕННАЯ БАЗА РОССИИ – ЕДИНСТВЕННЫЕ ГАРАНТЫ БЕЗОПАСНОСТИ АРМЕНИИ
    2025-07-25 09:35

    Вот уже почти два месяца весь армянский народ на Родине и в Диаспоре с нарастающей тревогой и возмущением наблюдает за усиливающимся с каждым днем давлением властей Армении на Армянскую Апостольскую Церковь (ААЦ). Премьер-министр страны Никол Пашинян продолжает угрожать Католикосу Всех Армян Гарегину Второму и буквально на днях в очередной раз выступил с призывом к своим сторонникам «освободить Патриаршие покои» от Главы ААЦ. Чтобы лучше понять текущую ситуацию в Армении, мы вновь обратились с рядом вопросов к председателю регионального отделения Союза армян России Краснодарского края Камо Айрапетяну.

  • ВАРУЖАН ГЕГАМЯН: ЗАКУЛИСНЫЕ ПЕРЕГОВОРЫ ОТНОСИТЕЛЬНО УНИЧТОЖЕНИЯ АРМЯНСКОЙ ГОСУДАРСТВЕННОСТИ ПРОДОЛЖАЮТСЯ
    2025-07-23 09:52

    США предлагают удовлетворить принципиальные требования Баку о беспрепятственном транзите, сохранив номинальный суверенитет Армении над этой частью своей территории, что «в переводе с дипломатического языка означает «суверенитет на словах», написал в своем ТГ-канале тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян. Публикацию полностью приводим ниже.

  • СЕРГЕЙ МАРКЕДОНОВ: ЭКСПРОМТЫ АЛИЕВА ВЫГЛЯДЯТ ХОРОШО ПОДГОТОВЛЕННЫМИ ИДЕЯМИ
    2025-07-23 09:49

    То, что еще несколько месяцев назад, лидер Азербайджана считал необходимым облекать в более или менее политически корректные формулировки, сегодня произносится уже без оглядки на мнение Москвы: Алиев полагает, что его позиции в регионе и в Евразии в целом достаточно сильны, написал в своем ТГ-канале ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей Маркедонов. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ