ԵԽԽՎ․ Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի հայ գերիներին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի կոմիտեի նախագահ Պիեռ Ալան Ֆրիդեսը հայտարարություն է տարածել, որում խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից ենթադրյալ գերիների և անհայտ կորածների ճակատագրի կապակցությամբ։
«Ես խորապես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտությունից ենթադրյալ գերիների և անհայտ կորածների ճակատագրով», - այս հարցի շուրջ կարծիքների փոխանակումից հետո ասել է Պիեռ Ալեն Ֆրիդեսը (Շվեյցարիա):
Նշվում է, որ սա առավել անհանգստացնող է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021 թ. մարտի 16-ի մամլո հաղորդագրության համատեքստում, որում նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը չի պահպանել դատարանի կողմից սահմանված ժամկետները՝ տեղեկատվություն ներկայացնելու համար գերիների մասին ու տրամադրել է բավականին ընդհանուր և սահմանափակ տեղեկատվություն: Դատարանը իդենտիֆիկացրել է Ադրբեջանի կողմից գերեվարված 188 հայերի:
«Անկախ այն բանից, որ այդ թիվը կարող է նվազած լինել այդ ժամանակից ի վեր, նրանց թիվը շարունակում է մեծ մնալ։ Ադրբեջանին մնում է լիարժեք համագործակցել Դատարանի հետ՝ տրամադրելով տեղեկություններ այս ցուցակում մնացած անձանց գտնվելու վայրի և ճակատագրի վերաբերյալ և ապահովելու, որ նրանք անհապաղ վերադարձվեն՝ համաձայն եռակողմ հայտարարության 8-րդ կետի»,-ասում է հանձնաժողովի նախագահը։
Վերջինս անհանգստություն է հայտնում նաև անհայտ կորածների ընդհանուր խնդրի վերաբերյալ, կոչ անում, որ Հայաստանն ու Ադրբեջանը համագործակցեն՝ առանց նախապայմանների, բարեխղճորեն և ԿԽՄԿ-ի օգնությամբ՝ անհայտ կորածների խնդրի լուծումը գտնելու և բոլոր ներկայիս գերիների արագ ազատումը կազմակերպելու համար։
Պիեռ Ալեն Ֆրիդեսը մտահոգիչ է համարում նաև հակամարտության տարածաշրջանում տեղադրված ականներից զոհերի աճի վերաբերյալ, «որտեղ, ենթադրաբար, Հայաստանը տիրապետում է տեղեկատվության և ականների քարտեզների մասին, հույս հայտնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը բարեխղճորեն կհամագործակցեն և կլուծեն այս հրատապ խնդիրը`խուսափելու շարունակական մահերից ու վիրավորումներից։
«Կոմիտեն պատրաստ է աջակցել երկու երկրներին`լուծելու այս ողբերգական երկարատև հակամարտության հումանիտար հետևանքները: Զեկուցող պրն. Փոլ Գավանը (Իռլանդիայի UEL) զեկույց է պատրաստում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով»,-ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.