Դպրոցականներին հնարավորություն կտրվի անվճար այցելել Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներին
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկել է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Այն կրում է «ԴՈ-ից ՍԻ» խորագիրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամեն երկուշաբթի՝ ժամը 15:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահի դռները կբացվեն երաժշտասեր պատանիների համար:
ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի խոսքով՝ մշակույթը և, հատկապես, դասական երաժշտությունը միշտ կրթության մաս է կազմել: «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագիրը նախարարության ռազմավարության տիրույթում է և ընդգրկված է նախարարության դպրոցական բաժանորդային (աբոնեմենտային) համակարգի մեջ, ինչը հնարավորություն է տալիս ՀՀ պետական հանրակրթական դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին անվճար հիմունքներով ներկա գտնվել համերգներին:
ՀԱՖՆ տնօրեն Վիկտոր Մնացականյանը շեշտում է, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը «Դպրոցականի ֆիլհարմոնիան» մեկնարկել է դեռևս 1947 թվականին, տևական ժամանակ ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, երաժշտագետ Արմեն Բուդաղյանի հետ միասին շարունակել են այդ ավանդույթը: «Որոշակի դադարից հետո ուրախ ենք նորից սկսել այս ծրագիրը նոր, թարմ մտքերով ու գաղափարներով, նոր ծրագրով: Ֆիլհարմոնիկի 2021 թվականի կրթական ծրագրերից է նաև Լեոնարդ Բերնսթայնի «Young People's Concerts» համերգաշարի հեռուստացուցադրությանը, որի իրավունքները ձեռք են բերվել վերջերս: Սա մի համերգաշար է, որի միջոցով դիրիժորը նվագախմբի հետ բացահայտում է, թե ինչպես ունկնդրել, հասկանալ և սիրել դասական երաժշտությունը: Այդ համերգաշարը նպաստում է դասական երաժշտության ժողովդականացմանը, ոչ միայն փոքրերի, այլ նաև մեծահասակների շրջանում»,-նշում է նա:
Համերգի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը հիշում է, թե ինչ մեծ տպավորություն է թողել իր վրա փոքր հասակում սիմֆոնիկ նվագախմբի համերգներին ներկա լինելը: Նա վստահ է, որ նման համերգները ոչ միայն գեղագիտական ու երաժշտական բարձր ճաշակ են ձևավորում, այլև հետաքրքրություն են արթնացնում դեպի դասական երաժշտական գործիքները: Նա վստահ է, որ շատերը կցանկանան նվագել սովորել որևէ գործիք, իսկ ով արդեն նվագում է, կձգտի ավելի հմտանալ:
«ԴՈ-ից ՍԻ» համերգաշարի շրջանակում Ֆիլհարմոնիկը համագործակցում է «Դասարան» կրթական ծրագրի հետ, վերջինիս հիմնադիր և նախագահ Սուրեն Ալոյանը առանձնահատուկ ոգևորությամբ է միացել այս ծրագրին, դասական երաժշտության ոլորտում սա նրանց առաջին համագործակցությունն է: Ըստ Ալոյանի՝ դասական երաժշտությունը միշտ դրական ազդեցություն է ունեցել երեխաների և հանրության կրթական մակարդակը բարձրացնելու վրա, և «Դասարան» կրթական ծրագիրն ամեն բան կանի, որ այս համերգաշարը հասանելի լինի Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում բնակվող բոլոր երեխաների համար:
«Անգամ եթե մարզերի երեխաները չկարողանան գալ Ֆիլհարմոնիկի համերգին, ապա Ֆիլհարմոնիկը կգնա մարզեր՝ Dasaran.am-ի տեխնիկական աջակցության միջոցով առցանց հեռարձակելով համերգները»,-ասում է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.